ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է խարդախության եղանակով խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի` 1986 թվականին ծնված բնակչին:
Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Երևան քաղաքի` 1986 թվականին ծնված տղամարդը, մտերմանալով Երևան քաղաքի` 1980 թվականին ծնված բնակչուհու հետ, խաբեության եղանակով, ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, տարբեր պատճառաբանությամբ, պարբերաբար նրանից պահանջել և ստացել է խոշոր չափի գումար:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 32 ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին