Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը, որը պիտի քննի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի ինքնաբացարկից հետո, երկար տարիներ աշխատել է դատախազությունում։
1999թ.. օգոստոսին երբ այն ժամանակ դեռ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին դատապարտեցին մեկ տարվա ազատազրկման՝ վերաքննիչ դատարանում, մեր տեղեկություններով դատախազը հենց Արթուր Մկրտչյանն էր։ Նա այդ ժամանակ ՀՀ գլխավոր դատախազությունում՝ դատարաններում քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության վարչության ավագ դատախազ էր։
Հիշեցնենք, որ վերաքննիչ դատարանը մեկ տարով հետաձգեց Փաշինյանի ազատազրկումնի կատար ածելը, որը հետագայում չկիրառվեց։
Արթուր Մկրտչյանը ծնունդով Կապանից է։ Կապանցի է նաեւ Քոչարյանի պաշտպաններից մեկը՝ Արամ Օրբելյանը։
Հիշեցնենք,որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանի որոշմամբ՝ անցած տարի հոկտեմբերին ցմահ դատապարտյալ Կարեն Օգանեզյանը պայմանական վաղաժամկետ ազատվեց պատժի կրումից։ Հայաստանում սա առաջին դեպքն էր, որ ցմահ դատապարտյալն էր վաղաժամկետ ազատվում։
Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ