Շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում երկրորդ տուրից հետո ի հայտ եկան միանձնյա առաջատարները:
Տղամարդկանց պայքարում այսօր երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Տիգրան Լ. Պետրոսյանը: Նրանից կես միավոր պակաս են վաստակել Արման Փաշիկյանը եւ Զավեն Անդրիասյանը:
Կանանց առաջնությունում միավոր չի կորցրել Մարիա Գեւորգյանը, որն էլ ստանձնել է միանձնյա առաջատարի դերը: Նրան 1,5 միավորով հետապնդում են Սիրանուշ Ղուկասյանը, Աննա Խաչատրյանը եւ Անահիտ Մկրտչյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ