Լրահոս
Օրվա լրահոսը

Խորոված ձուկ՝ ջեռոցում

Հունվար 13,2019 13:49

Ի՞նչ անել, եթե լավ ձուկ կա, սակայն կրակ անելու հնարավորություն կամ ժամանակ չկա: Նման դեպքերում կփրկի ջեռոցը:

Անհրաժեշտ մթերքները

Մեծ ձուկ (իշխան, սաղմոն, լոքո, ծածան, պնդաճակատ, թառափ եւ այլն)- 1,5 կգ-ից բարձր քաշով

Համեմունքներ (աղ, չորացրած սամիթ, թարխուն կամ ծիթրոն, սեւ եւ կարմիր աղացած պղպեղներ, սխտորի փոշի)- ըստ ճաշակի

Կարագ- ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Ձուկը լավ մաքրեք, ազատեք թեփուկներից, լավ լվացեք: Կտրեք լայնակի շերտերով՝ ձկան սթեյքի կտորներով: Կոնկրետ այս դեպքում ինձ մոտ մեծ իշխան էր՝ մոտ 2 կգ-անոց, կտրելիս օգնության կարիք զգացվեց:

Լցրեք մեծ ամանի մեջ, լավ համեմեք նշված համեմունքներով, խառնեք, որ բոլոր կտորները համեմված լինեն:

 

Մոտ 20-30 րոպեից կարող եք դնել ջեռոցը, սակայն կարող եք նաեւ մեկ գիշերով կամ մի քանի ժամով պահել սառնարանում՝ անհրաժեշտության դեպքում:

Ջեռոցը տաքացրեք 200-220 աստիճանով: Ջեռոցի թավան ամբողջությամբ ծածկեք փայլաթիթեղով, որպեսզի ձկան հյութերը եփվելուց հետո չկպչեն թավային: Վրան դրեք ջեռոցի ցանցը: Ձկան կտորները շարեք ցանցի վրա, նորից մի թեթեւ աղ արեք եւ դրեք լավ տաքացած ջեռոցը:

Տաս-տասնհինգ րոպե հետո, կարագի փոքր կտորներ դրեք յուրաքանչյուր կտորի վրա: Եթե ունեք կանաչ կարագ՝ դա դրեք: Կանաչ կարագի պատրաստման եղանակը կարող եք տեսնել այստեղ: Ձուկը սովորաբար պատրաստ է լինում 20-30 րոպեում, բայց կարող եք ստուգել՝ փայտիկ մտցրեք ամենահաստ կտորի մեջ, եթե հեշտությամբ մտնում դուրս է գալիս՝ ուրեմն պատրաստ է: Կա նաեւ ձկան պատրաստ լինելը ստուգելու ավանդական մեթոդը՝ եթե ձկան աչքը «դուրս է եկել», ուրեմն եփված է:

Մատուցեք տաք-տաք: Թեեւ նման ձեւով պատրաստված ձուկը ցանկացած ջերմաստիճանում էլ շատ համեղ է:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031