Հունվարի 10-ին, ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «Հայանտառ» ՊՈԱԿ «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի Մղարթի անտառպետության թիվ 5 պահաբաժնից ապօրինի հատել էին «Բոխի» և «Կաղնի» տեսակի տարբեր տրամաչափերի 15 ծառ։
Հունվարի 11-ին, ժամը 23.45-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում, ստացված տեղեկություններն իրացնելիս, բաժին բերման են ենթարկվել 31-ամյա Կառլեն Ս․-ին և 34-ամյա Մայիս Պ․-ին։
Կառլեն Ս․-ն բացատրություն է տվել, որ 2018թ դեկտեմբերի կեսերին, Մղարթ գյուղի հարակից անտառի «Երկու երես» կոչվող տարածքից, իր բենզասղոցով հատել է «Բոխի» տեսակի 5, իսկ հաջորդ օրը՝ «Կաղնի» տեսակի 4 տարբեր տրամաչափի ծառեր, այնուհետև Մայիս Պ․-ի և դեռևս չպարզված 3-րդ անձի օգնությամբ փայտանյութը տեղափոխել է իր տան բակ:
Պատճառված վնասի չափը պարզվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ 3-րդ անձին հայտնաբերելու ուղղությամբ:
ՀՀ ոստիկանություն