Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկել է «1+2» ծրագիրը. ԵՊԲՀ շրջանավարտները կստանան սպայի կոչում և կծառայեն որպես բժիշկ

Հունվար 12,2019 17:10

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի 17 շրջանավարտները, «1+2» ծրագրի շրջանակում, հունվարի 10-ին հանրապետական կենտրոնական հավաքակայանից տեղափոխվել են «Զառ» ուսումնական կենտրոն, որտեղ 21 օր նորակոչիկների համապատասխան ծրագիրն անցնելուց հետո՝ փետրվարի 1-ից, կսկսեն իրենց դասերն ինտերնատուրայում:

Այն ավարտելուց հետո ԵՊԲՀ շրջանավարտները կստանան սպայի կոչում և ինտերնատուրայի դիպլոմ, ինչը հնարավորությունը կտա երկու տարի որպես բժիշկ ծառայել Հայոց բանակում: Պաշտպանության նախարարության կողմից առաջին անգամ «1+2» ծրագիրն իրականացվում է ԵՊԲՀ-ի առաջարկով: ԵՊԲՀ շրջանավարտները ծրագրի շնորհիվ, ծառայության ընթացքում, կկարողանան բժշկական գործունեություն ծավալել զորամասերում:

Հիշեցնենք, որ 2017 թվականին Ազգային ժողովի կողմից ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի համաձայն՝ 2018 թվականից Բժշկական համալսարանի շրջանավարտները կլինիկական օրդինատուրա ընդունվելու համար այլևս տարկետման իրավունք չունեն:

ԵՊԲՀ մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031