Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ քայլի» պատգամավորը՝ ցուցարարներին. «Մի քանի հոգով ուզում եք դատավճիռ անե՞լ»

Հունվար 12,2019 16:20

Երեւան-Էջմիածին ավտոճանապարհին Մանվել Գրիգորյանի կալանքից ազատման դեմ ուղղված քաղաքացիների բողոքի գործողությունները շարունակվում են: Նրանց հետ է հանդիպել «Իմ քայլը» դաշինքի նորընտիր պատգամավոր Հայկ Սարգսյանը: Նա ցուցարարներին հորդորեց բացել ճանապարհը. «Ես այստեղ սադրանք եմ տեսնում»:

Ցուցարարները, սակայն, պնդեցին, որ պահանջում են կալանավորել Մանվել Գրիգորյանին: Պատգամավորը հակադարձեց. «Այսի՞նքն: Դո՞ւք եք ուզում դատավճիռ անել՝ մի քանի հոգով: Դատարան գոյություն ունի»:

Պատգամավորը համոզմունք հայտնեց, որ ցուցարարների գործողություններից տուժում են մյուս քաղաքացիները: Ցուցարարները շարունակում են փակ պահել Երեւան-Էջմիածին ավտոճանապարհը:

Ավելի ուշ ցուցարարները դադարեցրին բողոքի գործողությունները եւ բացեցին մայրուղին։ Ցույցը կշարունակվի երկուշաբթի։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031