Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի ամենատարեց գործող պրոֆեսիոնալ ֆուտբոլիստը երկարացրել է պայմանագիրն իր ակումբի հետ

Հունվար 12,2019 13:37

51-ամյա Կաձուեսի Միուրան, երկարացրել է պայմանագիրը «Յոկոհամա» ակումբի հետ, որը հանդես է գալիս Ճապոնիայի առաջնության երկրորդ դիվիզիոնում: Պայմանագրի մանրամասները չեն նշվում:

Ինքը՝ ֆուտբոլիսը, հայտարարել է. «Կաշխատեմ  պայմանագրով սահմանված ժամկետի ամեն մի վայրկյանը օգտակար դարձնել ակումբի համար»:

Միուրան ֆուտբոլային կարիերան սկսել է 1986 թվականին բրազիլական «Սանտոսում», հետո խաղացել է «Տոկիո Վերդիում», իտալական «Ջենոայում», Զագրեբի «Դինամոյում», ավստրալական «Սիդնեյում»: Ճապոնիայի հավաքականում նա անցկացրել է 69 խաղ եւ դարձել 55 գոլի հեղինակ, իսկ 1992 թվականին Ճապոնիայի ազգային հավաքականի կազմում նվաճել է Ասիայի չեմպիոնի կոչումը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031