Շախմատի միջազգային ֆեդերացիան հայտարարում է «Grand Swiss» նոր մրցաշարի միջոցով 2020 թվականի հավակնորդների մրցաշար մուտք գործելու նոր հնարավորության մասին:
2019 թվականի երկրորդ կեսին նախատեսված մրցաշարին (շվեյցարական մրցակարգ, 11 տուր) կմասնակցի 105 շախմատիստ, գումարած կազմակերպչի կողմից ընտրվածները: Հաղթողը իրավունք կստանա հանդես գալ հավակնորդների մրցաշարում: Եթե «Grand Swiss»-ի հաղթողն արդեն այդ իրավունքն ունի, ուղեգիրը փոխանցվում է 2-րդ տեղն զբաղեցրած շախմատիստին:
ՖԻԴԵ-ն $ 400 հազար մրցանակային ֆոոնդով «Grand Swiss»-ի անցկացման մրցույթ է հայտարարում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ