Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարար. «Մանվել Գրիգորյանին ազատության մեջ թողնելը Նիկոլ Փաշինյանի դեմ է»

Հունվար 12,2019 12:58

«Լավ գիտենք, թե ով է Մանվել Գրիգորյանը նախկին ռեժիմի համար: Նրան ազատության մեջ թողնելը Նիկոլ Փաշինյանի դեմ է: Չի բացառվում, որ սա արվում է նախկին ռեժիմի կողմից եւ միտումնավոր, որպեսզի մեր վարչապետի վարկանիշն արհեստական կերպով իջեցնեն»,-լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Էջմիածնում այսօր Մանվել Գրիգորյանի ազատման դեմ բողոքի գործողություններ իրականացնող ցուցարարներից Ջիվան Աբրահամյանը:

Նրա բնորոշմամբ՝ Նիկոլ Փաշինյանն օրենքով է շարժվում եւ չի խառնվում արդարադատության համակարգի գործերին. «Մենք էլ մեր պայքարի ճանապարհն ունենք՝ իմանալով, որ վարչապետն իրավունք չունի արդարադատության վրա ազդելու: Այս կերպ փորձում ենք արդարադատությանը հիշեցնել, որ օրենքով պետք է աշխատի, այլ ոչ թե նախկին ռեժիմի մեխանիզմներով առաջնորդվի»:

Ջիվան Աբրահամյանը տեղեկացրեց, որ այսօր Էջմիածնում շարունակելու են ավտոերթը, իսկ հետագա անելիքների մասին նախապես չեն բարձրաձայնելու, քանի որ որոշ անձինք փորձում են խոչընդոտել իրենց գործողություններին. «Ոստիկանությանն էլ ենք հասկանում, քաղաքացիները մնում են ճանապարհին, չեն կարողանում անցնել, բայց չեն հասկանում…երեւի սխալ պատկերացումներ ունեն այս ամենի մասին»: Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ առանձնապես խոշոր չափի գույքի յուրացման համար: Նրա կալանքից ազատման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, որը, սակայն, դեռ չի քննվել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031