Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Մեսչյանը՝ Արամի 23-ի պատի փլուզման մասին

Հունվար 12,2019 11:37

Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ասում է՝ Արամի 23-ի պատի փլուզումը խորհրդանշական էր, որովհետեւ բավական անկազմակերպ եւ անտրամաբանական քաշքշուքների հետեւանք էր:
Ըստ մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետի, շուրջ երեք ամիս քննարկվել է Արամի 23-ի՝ հարակից շինհրապարակին հպվող պատը ամրացնելու հարցը, ներկայացվել են նախագծեր, որոնք մշակույթի նախարարության կողմից չեն հաստատվել:

«Փառք աստծո, մարդկային զոհեր չկան, պատը հնարավոր է վերականգնել եւ վերադարձնել շենքի մշակութային արժեքը: Սա պետք է դաս լինի, որ մյուս կառույցների շրջակայքում կատարվող աշխատանքները կառուցվեն էնպես, որ չլինի նույն պատմությունը: Կարծում եմ, որ Արամի 23-ի պատի փլուզումը խորհրդանշական էր, որովհետեւ բավական անկազմակերպ եւ անտրամաբանական քաշքշուքների հետեւանք էր:

Կարելի էր պատը հանգիստ ամրացնել, խուսափել փլուզումից եւ հանգիստ շարունակել աշխատանքները», – ասում է գլխավոր ճարտարապետը՝ հույս հայտնելով, որ մշակույթի նախարարությունը, որի իրավասության տակ են հուշարձանները, «Հին Երեւանի» ճարտարապետի հետ միասին կմշակի մի նախագիծ, որով կապահովվեն գոյություն ունեցող հուշարձանների պահպանությունը, եւ հուշարձանների շուրջ տեղի ունեցող որեւէ շինարարություն չի վնասի գոյություն ունեցող կառույցները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031