Լրահոս
Օրվա լրահոսը

Չի բացառվում, որ «Լույս» դաշինքը դիմի նաև դատարան. «Ժամանակ»

Հունվար 12,2019 10:41

«Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ եթե իրենց հարցումը, թե քաղաքապետարանի աշխատակիցները որքան պարգևավճար են ստացել տարեվերջին, պատասխան չստանա, պատրաստվում են գնալ մինչև վերջ:

«Նախկինում մենք քննադատել ենք նախկին իշխանություններին թափանցիկության բացակայության, հաշվետվողականության պակասի համար, բայց կոնկրետ այս դեպքը դեռևս տեղի չէր ունեցել։ Այսինքն՝ նախկինում քաղաքային իշխանությունները քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակել են պարգևավճարների հավելվածը, որտեղ երևում է, թե քաղաքապետարանի որ աշխատակիցը, ասենք՝ քաղաքապետի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, թաղապետերը որքան գումար են ստացել որպես պարգևավճար։ Խոսքը մեկ միլիարդ դրամից ավելի բյուջե տնօրինելու մասին է, և եթե որոշում է կայացվում, որ չպետք է հրապարակվի պարգևավճարների ցանկը, ապա նշանակում է, որ հանրության, բնականաբար, նաև ավագանու մշտական վերահսկողությունից այս խնդիրը դուրս է գալիս»,- ասաց Խաժակյանը։

Ըստ տեղեկությունների՝ չի բացառվում, որ «Լույս» դաշինքը դիմի նաև դատարան:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031