Կիրակի՝ հունվարի 13-ին, ժամը 15.00-ին «Առավոտի» «Առաջին դեմքից» հաղորդաշարի հյուրը կլինի «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը:
Խորհրդարանի ապագա փոխնախագահի հետ զրուցելու ենք ԱԺ-ում առաջիկա գործունեությանն առնչվող հարցերի մասին:
Անդրադարձ կլինի նաեւ բրիտանական The Economist Group-ի հետազոտական և խորհրդատվական ճյուղ կազմող Economist Intelligence Unit-ի զեկույցին, ըստ որի՝ Հայաստանը շարունակում է մնալ «հիբրիդային ռեժիմ» կատեգորիայում:
Կխոսենք նաեւ գազի գնի, նախարարությունների օպտիմալացման եւ այլ հարցերի մասին:
Կարդացեք նաև