Երեւանի տարբեր ռեստորանների ու սրճարանների դռներին կամ ապակիներին փոքրիկ պաստառ է փակցված` «Ո՛չ թանկացմանը, տուրիզմի անկմանը, հարկման նոր համակարգին» մակագրությամբ: Ռեստորանների հայկական միությունը այդ կերպ ահազանգում է, որ սննդի ոլորտի նոր հարկման համակարգի գործադրմամբ` գների թանկացումը ժամանցի վայրերում անխուսափելի է դառնալու:
Միության անդամները բողոքում են շրջանառության հարկի բարձրացումից: Ի նշան բողոքի՝ երկու անգամ մեկ օրով 100-ից ավելի ռեստորաններ փակել են իրենց դռները ու չեն սպասարկել հաճախորդներին: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն արդեն հանդիպել է Հայաստանի ռեստորանների միության անդամների հետ, իսկ առաջիկայում վերջիններս կհանդիպեն նաեւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:
Լուսանկարները` ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ,
11.01.2019