Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե նման մաս­կի շո­ու­նե­րը լրատ­վա­մի­ջոց­նե­րի նկատ­մամբ կրկն­վեն, Հա­յաս­տա­նը եւս կհայտն­վի ՄԻ­ԵԴ ուշ­ադ­րու­թյան կենտ­րո­նում»

Հունվար 12,2019 15:00

Ըստ ազատ խոսքի հարցերով միջազգային փորձագետ Արա Ղազարյանի ՝ լրատվամիջոցների նկատմամբ մասկի շոուների բացասական ազդեցություն չի կարող չլինել:

Եվ­րո­պա­յի խորհր­դի՝ ազատ խոս­քի հար­ցե­րով մի­ջազ­գա­յին փոր­ձա­գետ Արա Ղա­զար­յա­նը չի կար­ծում, թե Մար­դու իրա­վունք­նե­րի եվ­րո­պա­կան դա­տա­րա­նի (ՄԻ­ԵԴ) կող­մից  Ադր­բե­ջա­նի դեմ լրագ­րող Խա­դի­ջա Իս­մայ­լո­վա­յի հայ­ցի բա­վա­րա­րու­մը կա­րող է լուրջ ազ­դե­ցու­թյուն թող­նել Ադր­բե­ջա­նի հե­տա­գա գոր­ծո­ղու­թյուն­նե­րի վրա:

Հիշ­եց­նենք՝ Մար­դու իրա­վունք­նե­րի եվ­րո­պա­կան դա­տա­րա­նը (ՄԻ­ԵԴ) հուն­վա­րի 10-ին հրա­պա­րա­կել է Ադր­բե­ջա­նի դեմ լրագ­րող Խա­դի­ջա Իս­մայ­լո­վա­յի հայ­ցի որոշ­ու­մը: Ըստ դրա՝ ՄԻ­ԵԴ­-ը ճա­նա­չել է Իս­մայ­լո­վա­յի իրա­վունք­նե­րի խախ­տու­մը Մար­դու իրա­վունք­նե­րի եվ­րո­պա­կան կոն­վեն­ցի­ա­յի 8-րդ (հար­գանք անձ­նա­կան եւ ըն­տա­նե­կան կյան­քի նկատ­մամբ) եւ 10-րդ (ար­տա­հայտ­վե­լու ազա­տու­թյուն) հոդ­ված­նե­րով:

«Առա­վո­տի» հետ զրույ­ցում Արա Ղա­զար­յանն Ադր­բե­ջա­նի մա­սին ասաց. «Փո­փո­խու­թյուն չեմ կար­ծում՝ լի­նի, քա­նի որ Ադր­բե­ջա­նում ավ­տո­րի­տար հա­մա­կարգ է: Իս­մա­յ­լո­վա­յից առաջ եղել են ավե­լի կարեւոր որոշ­ում­ներ լրագ­րող­նե­րի վե­րա­բեր­յալ՝ ընդ­հուպ այն­պի­սի որոշ­ում, վճիռ Մա­մա­դո­վի գոր­ծով, որ նույ­նիսկ Ադր­բե­ջա­նի դեմ վա­րույթ հա­րուց­վեց նա­խա­րար­նե­րի կո­մի­տե­ի կող­մից, որն ան­նա­խա­դեպ էր: Բայց Ադր­բե­ջանն ինչ­-ինչ քա­ղա­քա­կան ռե­սուրս­ներ օգ­տա­գոր­ծե­լով՝ կա­րո­ղա­նում է առայժմ խու­սա­փել շատ լուրջ քա­ղա­քա­կան ճն­շում­նե­րից: Թուր­քի­ան բա­վա­կան ու­ժեղ լոբ­բինգ ու­նի ԵԽ­-ում, եւ այս քա­ղա­քա­կան լծակ­նե­րի շնոր­հիվ առայժմ դեռ կա­րո­ղա­նում է կր­կին խիստ քա­ղա­քա­կան գնա­հա­տա­կան­նե­րից ու ճն­շում­նե­րից զերծ մնալ»:

Ըստ Արա Ղա­զար­յա­նի՝ Խա­դի­ջա Իս­մայ­լո­վա­յի գոր­ծը գու­մա­րա­յին, հա­վա­քա­կան տես­քով ազ­դե­ցու­թյուն կու­նե­նա, եթե նման վճիռ­ներ կրկն­վեն:
Հե­տաքրքր­վե­ցինք՝ Իգ­լար Մա­մա­դո­վի գոր­ծով որեւէ առա­ջըն­թաց սպա­սե՞լ, քա­նի որ ըստ էու­թյան Ադր­բե­ջա­նը տա­րի­ներ շա­րու­նակ չի կա­տա­րում ՄԻ­ԵԴ վճի­ռը, Արա Ղա­զար­յա­նը պա­տաս­խա­նեց. «Դա անընդ­հատ գու­մար­վում, գու­մար­վում է, մի օր էլ հարց կդր­վի Ադր­բե­ջա­նի՝ ԵԽԽՎ ան­դա­մակ­ցու­թյան, ադր­բե­ջան­ցի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի լի­ա­զո­րու­թյուն­նե­րի սա­ռեց­ման: Այս պա­հի դրու­թյամբ ես չեմ տես­նում որեւէ քայլ, բայց եթե այս­պես կրկն­վի, մի օր այդ պա­հը կգա»:

Մեր այն հար­ցին՝ Իս­մա­յլո­վա­յի գան­գա­տի բա­վա­րա­րումն ազ­դե­ցու­թյուն կու­նե­նա՞ ՀՀ­-ում գոր­ծող լրատ­վա­մի­ջոց­նե­րի կող­մից ՄԻ­ԵԴ­-ին ներ­կա­յաց­ված գան­գատ­նե­րի հար­ցում, մա­նա­վանդ, որ վեր­ջերս ԱԱԾ-ն ներ­խու­ժեց Yerevan today-ի, news.am կայ­քի խմ­բագ­րու­թյուն­ներ: Արա Ղա­զար­յանն ասաց. «Հա­յաս­տանն այն եզա­կի երկր­նե­րից է, որի նկատ­մամբ ազատ խոս­քի վե­րա­բեր­յալ վճիռ գրե­թե չկա: Մի­այն «Ա1+»-ի գործն է, այն էլ՝ լի­ցեն­զի­ա­յի հետ է կապ­ված: Այ­սինքն՝ առայժմ ՀՀ-ն ԵԽ­-ում ազատ խոս­քի առու­մով բա­վա­կա­նին լավ դիր­քե­րում է  գտն­վում: Սա­րի թա­ղի գոր­ծով լրագ­րող­նե­րի նկատ­մամբ բռ­նու­թյուն­նե­րի գոր­ծով քրե­ա­կան գոր­ծե­րի վա­րույթ­նե­րի կա­սե­ցու­մը եւ Yerevan today-ի նկատ­մամբ դե­մարշ­նե­րը եթե կրկն­վեն, ՀՀ-ն էլ կհայտն­վի  Եվ­րո­պա­կան դա­տա­րա­նի, նաեւ ԵԽԽՎ թի­րա­խում: Եվ ադր­բե­ջան­ցի­նե­րը բա­վա­կա­նին կօգ­նեն այդ հար­ցում: Մենք պետք է շա­րու­նա­կենք ձեռն­պահ մնալ նման կոշտ մի­ջամ­տու­թյու­նից՝ մա­նա­վանդ, եթե խոս­քը վե­րա­բե­րում է լրագ­րո­ղա­կան մար­մին ներ­խու­ժե­լուն մաս­կի շո­ու եղա­նա­կով: Պետք է քա­ղա­քա­կա­նու­թյու­նը վե­րա­նայ­վի, նման մաս­կի շո­ու­ներ չար­վեն, մա­նա­վանդ լրագ­րող­նե­րի նկատ­մամբ: Դա կգ­րա­վի ար­դեն Եվ­րո­պա­կան դա­տա­րա­նի ուշ­ադ­րու­թյու­նը: Հու­սամ, որ իշ­խա­նու­թյուն­նե­րը նման բան չեն անի: Դրա բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյու­նը ար­դեն կա, այս մաս­կի շո­ու­նե­րի բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյուն չի կա­րող չլի­նել»:

Արա Ղա­զար­յանն ասաց, որ Եվ­րո­պա­կան դա­տա­րանն ընտ­րում է. որ­տեղ տես­նում է հա­մա­կար­գա­յին լուրջ խն­դիր, Կոն­վեն­ցի­ա­յի դրույթ­նե­րի լուրջ ոտ­նա­հա­րում­ներ եւ դա հա­մա­կար­գա­յին է հա­մա­րում, թի­րա­խա­վո­րում է այդ եր­կի­րը՝ մինչեւ այդ խն­դի­րը չվե­րաց­վի:

Մեր հար­ցին՝ կա­րո՞ղ ենք են­թադ­րել, որ ՄԻ­ԵԴ-ն ավե­լի ուշ­ա­դիր է դար­ձել ԶԼՄ-­նե­րի հետ կապ­ված գոր­ծե­րի նկատ­մամբ, Արա Ղա­զար­յա­նը պա­տաս­խա­նեց. «Ադր­բե­ջա­նի նկատ­մամբ՝ այո, քա­նի որ եթե նա­յեք ժա­մա­նա­կա­ցույ­ցը, սրանք այն գոր­ծերն են, որ ներ­կա­յաց­վել են ավե­լի ուշ եւ քնն­վել ավե­լի շուտ: Իսկ մեր իշ­խա­նու­թյուն­նե­րը պի­տի հաս­կա­նան, որ եթե կրկն­վեն նման մաս­կի շո­ու­նե­րը լրատ­վա­մի­ջոց­նե­րի նկատ­մամբ, Հա­յաս­տա­նը եւս ուշ­ադ­րու­թյան կենտ­րո­նում կհայտն­վի: Իսկ Հա­յաս­տա­նը չու­նի այն քա­ղա­քա­կան ռե­սուր­սը, ինչ Ադր­բե­ջա­նը, եւ ցա­վա­լի կլի­նի, որ Հա­յաս­տանն Ադր­բե­ջա­նի հետ նույն մա­կար­դա­կի վրա հայտն­վի, առանց այն էլ Եվ­րո­պա­յում մեզ այդ­պես են ըն­կա­լում: Ինչ հա­յերն են անում, ադր­բե­ջան­ցի­նե­րը կրկ­նում են, որ պա­րի­տետ ստեղ­ծեն, եւ իրենց միշտ հա­ջող­վում է: Ազատ խոս­քի տե­սանկ­յու­նից պա­րի­տետ չկա, բայց մեր սխալ­նե­րի արդ­յուն­քում կա­րող է դա էլ լի­նել»:

ՏԱԹԵՎ ՀԱ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ­ՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

11.01.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031