Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գյու­ղատն­տե­սու­թյա­նը պետք է վե­րա­բեր­վել որ­պես ար­վես­տի եւ զգույշ

Հունվար 12,2019 14:30

Աջա­կից լի­նե­լով ՀՀ նոր կա­ռա­վա­րու­թյան բո­լոր ջան­քե­րին եւ գոր­ծո­ղու­թյուն­նե­րին, որոնք ուղղ­ված են երկ­րի առա­ջըն­թա­ցի ու կա­յու­նու­թյան ապա­հով­մանն ու կա­ռա­վար­ման արդ­յու­նա­վե­տու­թյան բարձ­րաց­մա­նը, մի­ա­ժա­մա­նակ անհ­րա­ժեշտ ենք հա­մա­րում ձեր ուշ­ադ­րու­թյու­նը հրա­վի­րել այն խոր­քա­յին եւ բո­վան­դա­կա­յին հար­ցե­րի վրա, որոնք կա­րող են որ­պես սպառ­նա­լիք­ներ հան­դես գալ կա­ռա­վա­րու­թյան կա­ռուց­ված­քա­յին փո­փո­խու­թյուն­նե­րի արդ­յուն­քում:

Մենք ավե­լի քան հա­մոզ­ված ենք, որ ինչ նա­խա­տես­ված է ՀՀ վար­չա­պե­տի 2018 թվա­կա­նի դեկ­տեմ­բե­րի 19-ի 02/06 2/43319-18 «Կա­ռա­վա­րու­թյան կա­ռուց­ված­քի եւ գոր­ծու­նե­ու­թյան մա­սին» ՀՀ օրեն­քում փո­փո­խու­թյուն­ներ եւ լրա­ցում­ներ կա­տա­րե­լու վե­րա­բեր­յալ հանձ­նա­րա­րա­կա­նով, անա­ռար­կե­լի­ո­րեն անհ­րա­ժեշտ է, սա­կայն դրանք լու­ծե­լու հա­մար օպ­տի­մա­լաց­ման կամ ծախ­սե­րի կր­ճատ­ման առու­մով նա­խա­րա­րու­թյուն­նե­րի մի­ա­ձու­լու­մը մի­ակ եւ լա­վա­գուն ձեւ­ը չէ:

Կցան­կա­նա­յինք ընդգ­ծել, որ պետք է խու­սա­փել ավե­լորդ շտա­պո­ղա­կա­նու­թյու­նից, քա­նի որ հար­ցը լուրջ հիմ­նա­վո­րում­ներ, լրա­ցու­ցիչ ու բազ­մա­կող­մա­նի ու­սում­նա­սի­րու­թյուն է պա­հան­ջում: Սկզ­բուն­քո­րեն ճիշտ չէ, երբ տար­բեր քա­ղա­քա­կա­նու­թյուն­ներ, ոչ մի­ա­տե­սակ նպա­տակ­ներ, ծրագ­րեր, տար­բեր խա­ղի կա­նոն­ներ նույն լի­ա­զոր մարմ­նում են նե­րա­ռում, եւ դրանց լու­ծում­ներն էլ վե­րա­պահ­վում են նույն լի­ա­զոր մարմ­նին, եւ այն չի կա­րող արդ­յու­նա­վետ լի­նել՝ այն­պես, ինչ­պես չի կա­րե­լի մի կաթ­սա­յում ուղ­ղա­կի մի­ա­ժա­մա­նակ լո­բի եւ բրինձ եփել:
Մաս­նա­վո­րա­պես` խոս­քը վե­րա­բե­րում է գյու­ղատն­տե­սու­թյա­նը, որի զար­գաց­ման քա­ղա­քա­կա­նու­թյան տես­լա­կա­նը, նպա­տակ­նե­րը եւ խն­դիր­նե­րը չնա­յած փոխ­կապ­ված են այլ ոլորտ­նե­րի հետ եւ որոշ դեպ­քե­րում հան­դի­սա­նում են նրանց ար­տադ­րու­թյան հում­քի մա­տա­կա­րա­րը, այն չի կա­րող հա­մա­չափ զար­գա­նալ առանց հա­մա­պա­տաս­խան լի­ա­զոր մարմ­նի գոր­ծա­ռույթ­նե­րի, ինչ­պի­սին գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րու­թյունն է, որի հիմ­նա­կան առա­քե­լու­թյու­նը ագ­րա­րա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան մշա­կումն է եւ իրա­կա­նա­ցու­մը:

Ագ­րա­րա­յին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը տն­տե­սա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան կա­րեւ­ո­րա­գույն բա­ղադ­րի­չը լի­նե­լով հան­դերձ՝ ու­նի որոշ­ա­կի առանձ­նա­հատ­կու­թյուն­ներ, որի առաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րի սահ­մա­նու­մը, պա­հանջ­վող ռե­սուրս­նե­րը, զար­գաց­ման մո­դել­նե­րը չեն կա­րող հա­մա­տեղ­վել մեկ այլ լի­ա­զոր մարմ­նի կա­ռուց­ված­քում:

Եթե այ­սօր խն­դի­րը լու­ծե­լու հա­մար գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րու­թյան գոր­ծա­ռույթ­նե­րը վե­րա­պահ­վեն մեկ այլ լի­ա­զոր մարմ­նի, կա­ռա­ջա­նան բարձր դի­մազր­կու­թյան մա­կար­դակ, խն­դիր­նե­րի լուծ­ման ժամ­կետ­նե­րի ձգձ­գում­ներ, կա­ռա­վար­ման անարդ­յու­նա­վետ գոր­ծըն­թաց­ներ: Նման մո­տե­ցու­մը ժա­մա­նա­կավ­րեպ է, այն կհան­գեց­նի ժա­մա­նա­կի եւ չնա­խա­տես­ված արդ­յունք­նե­րի կորս­տի: Փոր­ձը ցույց է տա­լիս, որ մի շարք երկր­նե­րում նման քա­ղա­քա­կա­նու­թյան արդ­յուն­քում կանգ­նել են սո­ցի­ա­լա­կան, տն­տե­սա­կան եւ քա­ղա­քա­կան լուրջ խն­դիր­նե­րի առ­ջեւ, որոնք լու­ծե­լու հա­մար ավե­լի շատ ներդ­րում­ներ են պա­հանջ­վել, եւ կարճ ժա­մա­նակ հե­տո վե­րա­դար­ձել նախ­կին վի­ճա­կին:

Ճիշտ է, ագ­րա­րա­յին ոլոր­տում կու­տակ­ված են բազ­մա­թիվ խն­դիր­ներ, եւ դրանք լու­ծե­լու, գյու­ղա­ցու հե­նա­րա­նը դառ­նա­լու, նրան աջակ­ցե­լու, տն­տե­սու­թյան այդ ոլոր­տին հս­տակ մո­տե­ցում­ներ ցու­ցա­բե­րե­լու եւ նոր գոր­ծա­ռույթ­նե­րով օժ­տե­լու փո­խա­րեն՝ նրա լի­ա­զոր մարմ­նի գոր­ծա­ռույթ­նե­րի եւ պա­տաս­խա­նատ­վու­թյան նվազ­ման պատ­ճա­ռով էլ ավե­լի վատ­թար եւ հու­սա­հատ վի­ճա­կի մեջ ենք թող­նում մի­ակ կեն­սա­գո­յու­թյան եւ ան­փո­խա­րի­նե­լի ար­տադ­րանք ստեղ­ծող­նե­րին:

Նկա­տի պետք է ու­նե­նալ, որ երբ պայ­ման­նե­րը լի­նում են նպաս­տա­վոր կամ ան­բա­րեն­պաստ, առա­ջա­նում են իրաց­ման դժ­վա­րու­թյուն­ներ կամ մա­տա­կա­րար­ման ու սպա­սարկ­ման խն­դիր­ներ, բո­լոր դեպ­քե­րում գյու­ղատն­տե­սա­կան ար­տադ­րանք ար­տադ­րող­նե­րը ավան­դա­բար ապա­վի­նել են գյուղ­նա­խա­րա­րու­թյան աջակ­ցու­թյա­նը, եր­բեմն նա­եւ ար­դա­րա­ցի­ո­րեն հայտ­նել իրենց դժ­գո­հու­թյու­նը: Իսկ նման փո­փո­խու­թյուն­նե­րի արդ­յուն­քում գյու­ղատն­տե­սա­կան գոր­ծու­նե­ու­թյամբ զբաղ­վող­նե­րը կզրկ­վեն նա­եւ այս հնա­րա­վո­րու­թյու­նից՝ մնա­լով ան­հու­սա­լի վի­ճա­կում, որն ավե­լի մեծ ջան­քեր կպա­հան­ջի հե­տա­գա­յում կորց­րած վս­տա­հու­թյու­նը վե­րա­կանգ­նե­լու հա­մար: Ստաց­վում է, որ «հի­վան­դու­թյու­նը բու­ժե­լու փո­խա­րեն վե­րաց­նում ենք բժշ­կին եւ հի­վան­դին թող­նում Աստ­ծո հույ­սին»:

Հան­րա­հայտ ճշ­մար­տու­թյուն է, որ ցան­կա­ցած բնա­գա­վա­ռում՝ լի­նի ար­տադ­րա­կան, տն­տե­սա­կան, թե քա­ղա­քա­կան խն­դիր­նե­րի լուծ­ման հա­մար, մի­այն կամ­քը բա­վա­րար չէ: Լա­վա­գույն դեպ­քում այն կա­րող է կա­րեւ­որ նա­խա­պայ­ման լի­նել:

Առանց հիմ­նա­վոր­ման գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րու­թյու­նից աս­տի­ճա­նա­բար վերց­վել են որոշ գոր­ծա­ռույթ­ներ եւ կա­րեւ­որ ռե­սուրս­ներ (հող, ջուր) եւ պա­հան­ջել, որ ագ­րա­րա­յին ոլորտն ապա­հո­վի ցան­կա­լի արդ­յունք­ներ: Առանց մի­ջոց­նե­րի եւ հա­մա­պա­տաս­խան ռե­սուրս­նե­րի առ­կա­յու­թյան ոչ մի օղա­կում հնա­րա­վոր չէ արդ­յու­նա­վետ կա­ռա­վա­րում իրա­կա­նաց­նել, առա­վել եւս՝ գյու­ղատն­տե­սու­թյու­նում: Ան­հաս­կա­նա­լի է, ուղ­ղա­կի պա­րա­դոքս, երբ գյու­ղատն­տե­սու­թյու­նը հայ­տա­րար­վում է առաջ­նա­հերթ ոլորտ, իսկ բյու­ջե­ից հա­մա­պա­տաս­խան հատ­կա­ցում­ներ չեն նա­խա­տես­վում, եւ ավե­լին՝ երբ ոլոր­տը զրկ­վում է լի­ա­զոր մարմ­նից, ապա արդ­յունք­նե­րը կլի­նեն այն­պի­սին, ինչ­պի­սիք այժմ ու­նենք:

Հա­մոզ­ված ենք, որ այն գոր­ծո­ղու­թյուն­ներն ու քայ­լե­րը, որոնք նա­խա­տես­վում են կա­ռա­վա­րու­թյան կա­ռուց­ված­քա­յին փո­փո­խու­թյուն­նե­րի հանձ­նա­րա­րա­կա­նում գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րու­թյան նկատ­մամբ, կհան­գեց­նեն մեծ կո­րուստ­նե­րի, այն է` անվս­տա­հու­թյան, հու­սալ­քու­թյան, եւ կդիտ­վի ան­հար­գա­լից վե­րա­բեր­մունք բնակ­չու­թյան ծան­րակ­շիռ մաս կազ­մող գյու­ղի եւ գյու­ղատն­տե­սու­թյան բնա­գա­վա­ռի մարդ­կանց նկատ­մամբ, որոնք զբաղ­ված են կեն­սա­գո­յու­թյան ապա­հով­ման հա­մար պա­րե­նա­յին մթերք­ներ ար­տադ­րե­լու եւ երկ­րի պա­րե­նա­յին անվ­տան­գու­թյան անհ­րա­ժեշտ պաշ­ար­նե­րի ձեւ­ա­վոր­ման բարդ եւ ծանր աշ­խա­տան­քով:

Այդ­պի­սի քա­ղա­քա­կա­նու­թյուն է տար­վել տա­րի­ներ շա­րու­նակ գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րու­թյան նկատ­մամբ, եւ այն շտ­կե­լու լավ հնա­րա­վո­րու­թյուն­ներ են ստեղծ­վել ներ­կա փու­լում:

Ստեղծ­ված իրա­վի­ճա­կում ամեն մի անզ­գույշ քայլ հղի է նա­եւ քա­ղա­քա­կան լուրջ վտանգ­նե­րով: Երբ երկ­րում աղ­քա­տու­թյան մա­կար­դա­կը 30% է, իսկ որոշ գյու­ղա­կան շր­ջան­նե­րում՝ նույ­նիսկ ավե­լի բարձր, չի բա­ցառ­վում, որ այն կա­րող է երկ­րում ձեւ­ա­վո­րել այն­պի­սի քա­ղա­քա­կան օրա­կարգ, որը լուրջ սպառ­նա­լիք կա­րող է լի­նել կա­ռա­վա­րու­թյան եւ երկ­րի հա­մար:

Ավե­լին, հարկ ենք հա­մա­րում զգուշ­աց­նել, որ մի­ջազ­գա­յին մա­կար­դակ­նե­րում, միջ­պե­տա­կան երկ­խո­սու­թյուն­նե­րում այն չի կա­րող ճիշտ ըն­կալ­վել հա­ման­ման կա­ռույց­նե­րի կող­մից ըստ ար­ժան­վույն հա­րա­բեր­վե­լու հա­մար՝ որ­պես հա­մա­հա­վա­սար եւ իրա­վա­զոր հա­մա­գոր­ծակ­ցի:

Քն­նարկ­վող խնդ­րի լուծ­ման վե­րա­բեր­յալ մեր տե­սա­կետ­ներն են՝

– օպ­տի­մա­լաց­ման ան­վան տակ փո­փո­խու­թյուն­նե­րի իրա­կա­նա­ցու­մը ընտ­րան­քա­յին եղա­նա­կով ըն­դու­նե­լի չէ: Անհ­րա­ժեշտ է փո­փո­խու­թյուն­ներն իրա­կա­նաց­նել ամ­բողջ պե­տա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գում բո­լոր լի­ա­զոր մար­մին­նե­րի ընդգր­կու­մով,

– օպ­տի­մա­լաց­ման առու­մով գոր­ծըն­թաց­նե­րը պետք է իրա­կա­նաց­վեն առա­ջին հեր­թին սկ­սե­լով նա­խա­րա­րու­թյուն­նե­րի ներ­քին կա­ռուց­վածք­նե­րում կա­տար­վող փո­փո­խու­թյուն­նե­րից,

– պետք է հս­տա­կեց­վեն եւ հիմ­նո­վին տա­րան­ջատ­վեն այն գոր­ծա­ռույթ­նե­րը, որոնք կրկն­վում են տար­բեր գե­րա­տես­չու­թյուն­նե­րում եւ նա­խա­րա­րու­թյուն­նե­րում,

– անհ­րա­ժեշտ է առա­ջին հեր­թին կա­ռա­վա­րու­թյան որոշ­մամբ ստեղ­ծել հա­մա­պա­տաս­խան հանձ­նա­ժո­ղով, կա­ռա­վա­րու­թյան կա­ռուց­ված­քի ու կա­ռա­վար­ման արդ­յու­նա­վե­տու­թյան խն­դիր­նե­րը ու­սում­նա­սի­րել ման­րա­մաս­նո­րեն,

– հանձ­նա­րա­րել խմ­բին փա­թե­թա­յին եւ ամ­բող­ջա­կան ձեւ­ով ներ­կա­յաց­նել կա­ռա­վար­ման կա­ռուց­ված­քի վե­րա­բեր­յալ առա­ջար­կու­թյուն­ներ եւ հիմ­նա­վո­րում­ներ,

– հանձ­նա­ժո­ղո­վի առա­ջարկ­նե­րի վե­րա­բեր­յալ կազ­մա­կեր­պել հան­րա­յին քն­նար­կում­ներ եւ դրանք հաշ­վի առ­նել օրենք­նե­րում փո­փո­խու­թյուն­ներ կա­տա­րե­լու հա­մար,

– գյու­ղատն­տե­սու­թյան օրենսդ­րու­թյան ամ­բող­ջա­կա­նա­ցու­մը հրա­մա­յա­կան խն­դիր է, որի ըն­դու­նու­մը կտա բազ­մա­թիվ հար­ցե­րի պա­տաս­խա­նը, կհս­տա­կեց­վեն մի շարք հա­րա­բե­րու­թյուն­ներ, ին­չը հնա­րա­վո­րու­թյուն կտա գյու­ղատն­տե­սու­թյան նա­խա­րա­րու­թյա­նը մշա­կե­լու քա­ղա­քա­կա­նու­թյան հս­տակ ուղ­ղու­թյուն­նե­րը եւ հե­տեւ­ո­ղա­կան ձեւ­ով իրա­կա­նաց­նե­լու այն:

Դոցենտ` ՀՐԱՉԻԿ ՋԱՎԱԴՅԱՆ, դոցենտ` ԱՇՈՏ ՈՍԿԱՆՅԱՆ

Հայաստանի Ազգային ագրարային համալսարան 

«Առավոտ» օրաթերթ

11.01.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031