Լրահոս
Օրվա լրահոսը

Ոտնձ­գու­թյուն պե­տա­կա­նու­թյան դեմ

Հունվար 12,2019 13:30

Մի կողմ թող­նե­լով երեւ­ույ­թի մշա­կու­թա­յին կող­մը (շատ կա­րեւ­որ, նույ­նիսկ՝ առանց­քա­յին, որով­հե­տեւ մշա­կույթն ու տի­րող բար­քերն են ամեն ին­չի հիմ­քը), զուտ իրա­կան տե­սանկ­յու­նից բա­ցա­ռիկ կա­րեւ­որ է ճիշտ եւ հս­տակ իրա­վա­կան որա­կու­մը:

Սա խու­լի­գա­նու­թյան հան­ցա­կազմ չէ, ինչ­պես հա­րուց­վել է քրե­ա­կան գոր­ծը: Սա ՊԵ­ՏԱ­ԿԱՆ ԿԱՐ­ԳԻ դեմ ուղղ­ված ոտնձ­գու­թյուն է, որով­հե­տեւ բռ­նու­թյամբ խո­չըն­դոտ­վել է հա­մա­պա­տաս­խան իրա­վա­կան ակ­տե­րով («Զո­րա­կոչ անց­կաց­նե­լու մա­սին» հրա­մա­նա­գիր եւ այլն) սահ­ման­ված ՊԵ­ՏԱ­ԿԱՆ ՕՐԻ­ՆԱ­ԿԱՆ ԳՈՐ­ԾԸՆ­ԹԱՑ՝ զի­նա­կո­չիկ­նե­րի տե­ղա­փո­խու­մը: Այդ նույն խու­ժա­նը կա­րող էր իր գոր­ծո­ղու­թյուն­նե­րով խո­չըն­դո­տել առաջ­նա­գիծ զի­նամ­թեր­քի կամ վա­ռե­լի­քի օպե­րա­տիվ տե­ղա­փո­խու­մը, պա­րե­նի կամ հու­մա­նի­տար օգ­նու­թյան առա­քու­մը քա­ղա­քա­ցի­ա­կան մե­քե­նա­յով կամ կեն­դա­նի ու­ժի ու ստո­րա­բա­ժա­նում­նե­րի տե­ղաշ­ար­ժը:

Ան­համ­բեր սպա­սում եմ իրա­վա­պահ մար­մին­նե­րի ու դա­տա­խա­զու­թյան հա­մար­ժեք ար­ձա­գան­քին:

ԳԵ­ՎՈՐԳ ԳՅՈ­ԶԱԼ­ՅԱՆ 

փաս­տա­բան

Հ.Գ. Պե­տա­կա­նու­թյան գո­յու­թյան կա­րեւ­ո­րա­գույն ցու­ցի­չը ԽՈՒ­ԺԱ­ՆԻ ՍԱՆ­ՁՈՒՄՆ Է` իր բո­լոր տա­րա­տե­սակ դր­սեւ­ո­րում­նե­րով: Խու­ժա­նը տեղ չու­նի իրա­վա­կան պե­տու­թյան մեջ, ան­կախ նրա­նից՝ որ­քա­նով է այդ պե­տու­թյու­նը բա­րե­կե­ցիկ կամ հար­մա­րա­վետ: Սա է ՊԵ­ՏԱ­ԿԱ­ՆՈՒ­ԹՅԱՆ ՄՇԱ­ԿՈՒՅ­ԹԸ:

«Առավոտ» օրաթերթ, 

11.01.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031