Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ դա­սա­կան երաժշ­տու­թյունն այ­լեւս «ճի­զի-­վի­զի» չէ

Հունվար 12,2019 13:00

Դի­լե­տան­տա­կան դի­տար­կում­ներ Արամ Աբ­րա­համ­յա­նի «Գեր­մա­նա­կան կվին­տետ» գր­քի մա­սին

Ռա­դի­ո­յով դա­սա­կան երաժշ­տու­թյուն էին հա­ղոր­դում, ու մենք ասում էինք՝ «էդ ճի­զի-­վի­զին ան­ջա­տեք»։ Հե­ռուս­տա­ցույ­ցը դեռ Մեղ­րի չէր հա­սել (1975 թվա­կա­նի աշ­նա­նը հա­սավ), ու տնե­րում ռա­դի­ոն միշտ մի­աց­րած էր։ Հա­մար­յա ամեն օր տար­բեր հա­մերգ­ներ էին լի­նում՝ հա­ղոր­դում­նե­րից զատ, եւ այդ հա­մերգ­նե­րից մե­կը դա­սա­կան երաժշ­տու­թյուն էր լի­նում, կամ, ինչ­պես մենք էինք ասում՝ «ճի­զի-­վի­զի»… Ու­զում եմ ասել, որ ես առանձ­նա­պես մե­լո­ման չեմ, իմ երաժշ­տա­կան ճաշ­ա­կի վրա ազ­դել է նախ հայ­կա­կան ռա­դի­ոն՝ ժո­ղովր­դա­կան եր­գե­րով (Օֆել­յա Համ­բար­ձում­յան, Նո­րայր Մնա­ցա­կա­նան եւ այլք), ապա՝ ըն­կեր­ներս, որ ռոք էին լսում եւ հատ­կա­պես «Բիթլզ», «Լեդ Զե­փե­լին», «Ռո­լինգ Սթո­ունզ», «Դիփ Փարփլ» եւ այլն։ Այս ժան­րի մեծ գի­տակ էլ չեմ հա­մա­րի ինձ։ Մի խոս­քով, երաժշ­տու­թյուն լսում էի եւ լսում եմ՝ ինչ պա­տա­հի եւ նա­յած տրա­մադ­րու­թյան:

Այս ամ­բողջ նա­խա­բա­նը նրա հա­մար էր, որ ձեզ պատ­մեմ Արամ Աբ­րա­համ­յա­նի «Գեր­մա­նա­կան կվին­տետ. ազատ գրա­ռում­ներ Բեթ­հո­վե­նի, Շու­բեր­տի, Շու­մա­նի, Բրամ­սի եւ Բրուք­նե­րի մա­սին» գր­քից իմ տպա­վո­րու­թյուն­նե­րը։

Գիր­քը լույս է տե­սել անց­յալ տա­րի, շնոր­հան­դեսն էլ կա­յա­ցել է մոտ մեկ տա­րի առաջ՝ 2018 թվա­կա­նի փետր­վա­րին։ Եվ քա­նի որ ու­սա­նող­ներս ներ­կա էին եւ լու­սա­բա­նե­ցին շնոր­հան­դե­սը, գր­քից մի օրի­նակ էլ ինձ բա­ժին հա­սավ։ Եր­կար ժա­մա­նակ չէի սկ­սում  կար­դալ, սա­կայն այս հուն­վար­յան ազատ օրերն օգ­տա­գոր­ծե­ցի եւ ըն­թեր­ցե­ցի։ Ու ոչ մի­այն ըն­թեր­ցե­ցի, այ­լեւ, որ­քան էլ զար­մա­նա­լի է, զու­գա­հեռ լսում էի էն, ինչ մի ժա­մա­նակ «ճի­զի-­վի­զի» էր…

Կյան­քումս առա­ջին ան­գամ գիրք կար­դա­ցի … վեր­ջից: Այ­սինքն՝ առա­ջի­նը կար­դա­ցի Ան­տոն Բրուք­նե­րի մա­սին գրա­ռու­մը եւ … սկ­սե­ցի լսել այն երաժշ­տու­թյու­նը, որով սկս­վում է ակ­նար­կը՝ կոմ­պո­զի­տո­րի 7-րդ սիմ­ֆո­նի­ա­յի երկ­րորդ մա­սը՝ Adagio-ն: Ուշ­ադ­րու­թյուն դարձ­րի, որ գր­քի հե­ղի­նա­կը Բրուք­նե­րի մա­սին ակ­նար­կը, կամ ինչ­պես ինքն է ասում՝ «ազատ գրա­ռում­նե­րը» ավար­տում է նույն եր­կի մա­սին խո­սե­լով, որով սկ­սել է: Իսկ երբ սկ­սե­ցի նոր­մալ մարդ­կանց նման գիր­քը կար­դալ սկզ­բից՝ նա­խա­բա­նից, տե­սա նա­եւ այդ մա­սին Արա­մի բա­ցատ­րու­թյու­նը. «Ինչ­պես են կա­ռուց­ված գլուխ­նե­րը: Դրանք սկս­վում եւ ավարտ­վում են տվ­յալ կոմ­պո­զի­տո­րի մի­եւ­նույն ստեղ­ծա­գոր­ծու­թյան մա­սին խոս­քով (օրի­նակ, Բրուք­նե­րի 7-րդ սիմ­ֆո­նի­ա­յի դան­դաղ մա­սի)… Նման ձեւն, ինձ թվում է «երաժշ­տա­կան»՝ ամեն մի հատ­վա­ծի սկզ­բի եւ վեր­ջի մի­ջեւ կա­մար է առա­ջա­նում» (էջ 7):

Եվ իս­կա­պես, ան­գամ ես՝ երաժշ­տու­թյու­նից դի­լե­տանտս, զգում էի այդ տեքս­տե­րի «երաժշ­տա­կա­նու­թյու­նը». պա­տու­մը մեկ արա­գա­նում է, մեկ դան­դա­ղում, չկան ժա­մա­նա­կագ­րա­կան կա­նո­նա­վոր հեր­թա­գա­յու­թյուն­ներ, մեկ խոս­քը տվ­յալ կոմ­պո­զի­տո­րի մի ստեղ­ծա­գոր­ծու­թյան մա­սին է, մեկ էլ, ըհը, կա­րող է անդ­րա­դարձ կա­տար­վել անձ­նա­կան կյան­քին կամ մարդ­կա­յին որակ­նե­րին, որոնք հե­տո սա­հուն կեր­պով անց­նում են դարձ­յալ որեւ­է ստեղ­ծա­գոր­ծու­թյան՝ մեկ­նա­բա­նու­թյուն չա­սեմ, այլ մա­տուց­մա­նը՝ ան­գամ երաժշ­տու­թյու­նը «ճի­զի-­վի­զի» հա­մա­րող­նե­րիս հա­մար հաս­կա­նա­լի լեզ­վով, ու էդ ամենն ավարտ­վում է կար­ծես երաժշ­տու­թյան ֆի­նա­լով, որ նույն թե­ման է «մշա­կում», ինչ սկզ­բում: Այ­սինքն, յու­րա­քանչ­յուր կոմ­պո­զի­տո­րի մա­սին պա­տում ասես կա­ռուց­ված լի­ներ երաժշ­տա­կան մի մեծ եր­կի սկզ­բուն­քով` ու­վերտ­յու­րա­յից մին­չեւ ֆի­նալ… (այս­տեղ խոսքս կի­սատ թող­նեմ, որ երաժշ­տա­գետ­նե­րին չծի­ծա­ղեց­նեմ): Հե­ղի­նա­կը կա­րեւ­ո­րել է ամե­նից առաջ ասե­լի­քը՝ հան­րա­մատ­չե­լի եւ հե­տաքր­քիր: Այս մա­սին, դարձ­յալ նա­խա­բա­նում, ասում է նա­եւ ին­քը՝ պար­զա­բա­նե­լով, թե ին­չու չի գրում ժա­մա­նա­կագ­րա­կան կար­գով՝ «ծն­վել է, ու­սա­նել է, գրել է, մա­հա­ցել է»:

Արա­մը գիր­քը գրել է շատ թե­թեւ ոճով, կար­ծես քեզ հետ զրույց է անում, բնավ չի պար­տադ­րում իր ճաշ­ա­կը կամ երաժշ­տա­կան մտա­ծո­ղու­թյու­նը, բայց դու, ակա­մա, սկ­սում ես տար­վել տվ­յալ կոմ­պո­զի­տո­րի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րով։

Այս փոք­րիկ խոս­քում չեմ անդ­րա­դառ­նա հե­ղի­նա­կի հինգ պա­տում­նե­րից որեւ­է մե­կին (թե­պետ վե­րեւ­ում հըն­թացս եր­կու բառ ասա­ցի Բրուք­նե­րի մա­սին պա­տու­մի վե­րա­բեր­յալ), ցան­կա­ցող­ներն իրենք թող կար­դան: Մի­այն մի հա­վե­լում… Մինչ այդ, սա­կայն, եւս մի մեջ­բե­րում «Մար­դը եւ մի­ջա­վայ­րը» վեր­նագր­ված նա­խա­բա­նից. «Ո՞ր դեպ­քում կհա­մա­րեմ, որ այս գիր­քը ծա­ռա­յել է իր նպա­տա­կին: Երբ ըն­թեր­ցո­ղի մոտ ցան­կու­թյուն կա­ռա­ջա­նա լսել այս կոմ­պո­զի­տոր­նե­րի երաժշ­տու­թյու­նը» (էջ 8):

Արդ. մեկ հո­գու՝ իմ դեպ­քում գիր­քը ծա­ռա­յել է իր նպա­տա­կին: Ոչ մի­այն ցան­կու­թյուն առա­ջա­ցավ, այ­լեւ մի քա­նի գոր­ծեր լսում էի հենց կար­դա­լու ըն­թաց­քում:

ՄԵՍ­ՐՈՊ ՀԱ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ­ՅԱՆ

Հ. Գ. – Իմ ըն­կե­րա­կան խոր­հուր­դը Արա­մին. այս գիր­քը հրա­տա­րա­կել էլեկտ­րո­նա­յին տար­բե­րա­կով՝ յու­րա­քանչ­յուր ստեղ­ծա­գոր­ծու­թյան մա­սին խո­սե­լիս ակ­տիվ հղում տա­լով տվ­յալ գոր­ծի կա­տար­ման տե­սա կամ ձայ­նագ­րու­թյա­նը Յու­թու­բում: Այդ­պես, հաս­տատ, լսող­ներն ավե­լի շատ կլի­նեն:

«Առավոտ» օրաթերթ, 

11.01.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Անցեալ տարուայ յուլիսին եմ կարդացել: Նոյնիսկ մատիտով ինձ համար հետաքրքիր տողեր եմ առանձնացրել: Մի օր Արամ Աբրահամեանին որ հանդիպեմ հաճոյքով կը զրուցեմ հետը դասական երաժշտութեան մասին:

    Ահա՝ Բրամսի մասին մի կատակ այդ գրքից.
    1890-ականներին մի բարձրաստիճան պաշտօնեայ Բրամսին ասաց, որ նրա առաջին սիմֆոնիայի ֆինալը նման է Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի ֆինալին, կոմպոզիտորը պատասխանեց. «Այո, դուք ճիշտ էք: Բայց ամենացնցողն այն է, որ ամէն մի աւանակ դա նկատում է»: 🙂

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031