Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Լե»-ն «Հո­վե­րի» հետ մի ամ­բող­ջու­թյուն է»

Հունվար 12,2019 12:30

«Լե» կա­նանց վո­կալ ան­սամբ­լի ղե­կա­վար Նա­րի­նե Ոս­կան­յա­նի դի­տար­կում­նե­րը

«Առա­վո­տի» դի­տարկ­մամբ՝ խմ­բեր­գա­յին ար­վեստ ներ­կա­յաց­նող հա­մերգ­նե­րը սպաս­ված են մեր հան­դի­սա­տե­սի կող­մից: Լայն լսա­րա­նին տե­ղե­կաց­նենք, որ 19-20-րդ դդ սահ­մա­նագ­ծին պրո­ֆե­սի­ո­նալ կոմ­պո­զի­տո­րա­կան դպ­րոցն իր ձեւ­ա­վոր­ման ու­ղին սկ­սել է հենց խմ­բեր­գա­յին ար­վես­տի աս­պա­րե­զում: Այդ ու­ղին մեր երաժշ­տու­թյան պատ­մու­թյան մեջ սկս­վել է մեծ գա­գաթ­նե­րով՝ Չու­խաջ­յան, Կա­րա-­Մուր­զա, Եկ­մալ­յան, Կո­մի­տաս, Սպեն­դի­ար­յան,  Տիգ­րան­յան եւ այլք։ Նրանց  հե­տեւ­ել են այն­պի­սի ան­հա­տա­կա­նու­թյուն­ներ, ինչ­պի­սիք են Հա­րու­թյուն­յա­նը, Միր­զո­յա­նը, Բա­բա­ջան­յա­նը, Հով­հան­նիս­յա­նը, Չթչ­յա­նը, Տեր­տեր­յա­նը, ավե­լի ուշ՝ Ման­սուր­յա­նը, Պետ­րոս­յա­նը, Շա­քար­յա­նը, Իս­րա­յել­յա­նը, Չա­ուշ­յա­նը, Ոս­կան­յա­նը, Եր­կան­յա­նը եւ ու­րիշ­ներ։ Նշ­ված կոմ­պո­զի­տոր­նե­րի գոր­ծե­րը հա­ճախ են կա­տար­վում հա­յաս­տան­յան խմ­բեր­գա­յին փա­ռա­տո­նե­րի շր­ջա­նակ­նե­րում մեր  պե­տա­կան եւ ոչ պե­տա­կան կո­լեկ­տիվ­նե­րի մա­տուց­մամբ: Բայց հա­մոզ­ված ենք, որ մաս­նա­գետ­նե­րը հա­մա­կար­ծիք կլի­նեն մեր  այն տե­սա­կե­տին, թե մի­ա­սեռ (արա­կան եւ կա­նանց) երգ­չախմ­բե­րի հա­մար գր­ված ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի կա­տա­րում­նե­րի  հա­ճախ չենք  հան­դի­պում, թե­եւ տար­բեր մի­ջո­ցա­ռում­նե­րի ժա­մա­նակ եր­բեմն հն­չում են Գե­ղու­նի Չթչ­յա­նի, Տիգ­րան Ման­սուր­յա­նի, Եր­վանդ Եր­կան­յա­նի, Վա­չե Շա­րաֆ­յա­նի եւ մյուս­նե­րի գոր­ծե­րը, նա­եւ փո­խադ­րում­ներ ու մշա­կում­ներ: Սա­կայն մե­զա­նում, մի­ան­շա­նակ կա­րե­լի է ասել,  գո­յու­թյուն ու­նի մի­ա­սեռ վո­կալ ան­սամբլ­նե­րի հա­մար եր­կե­րի դե­ֆի­ցիտ: Իսկ այս ան­սամբլ­նե­րին էլ մեծ հաշ­վով ոչ հա­ճախ ենք հան­դի­պում: Կան գոր­ծող մի շարք կա­նանց վո­կալ ան­սամբլ­ներ, որոնց շարքն անց­յալ տա­րի հա­մալ­րեց «Լե» ան­սամբ­լը: Ընդ որում՝ հա­ճե­լի անակն­կալ էր, երբ 2018թ. Վա­լե­րի Գեր­գի­եւ­ի ղե­կա­վա­րու­թյամբ անց­կաց­վող հե­ղի­նա­կա­վոր Զատ­կի փա­ռա­տո­նին Հա­յաս­տա­նից հրա­վիր­ված  էր մի­այն «Լե»-ն:

«Լե» անսամբլը՝ Զատ­կի փա­ռա­տո­նում:

«Առա­վո­տի» հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ «Լե» կա­նանց վո­կալ ան­սամբ­լի ղե­կա­վար Նա­րի­նե Ոս­կան­յա­նը տե­ղե­կաց­րեց, որ իրենց առա­ջին հա­մեր­գը կա­յա­ցել է Կա­մե­րա­յին երաժշ­տու­թյան տա­նը՝ Զատ­կի փա­ռա­տոն մեկ­նե­լուց առաջ: Հայտ­նեց, որ իրենց եր­գա­ցան­կում են Վա­հագն Բաբ­լո­յա­նի կող­մից վո­կալ ան­սամբ­լի հա­մար ար­ված ժո­ղովր­դա­կան եր­գե­րի մշա­կում­ներ, ինչ­պես նա­եւ Տիգ­րան Ման­սուր­յա­նի, Եր­վանդ Եր­կան­յա­նի խմ­բեր­գա­յին գոր­ծե­րի մեկ­-եր­կու մշա­կում, կոմ­պո­զի­տոր Վա­չե Շա­րաֆ­յա­նը հա­տուկ իրենց հա­մար մշա­կել է Նա­րե­կա­ցու տա­ղե­րից «Ծննդ­յան տա­ղը», Ան­նա Ազիզ­յա­նը՝ համ­շե­նա­կան ժո­ղովր­դա­կան մեկ երգ, ինչ­պես նա­եւ Ռախ­մա­նի­նո­վի, Բրամ­սի, Պեն­դե­րեց­կու, Տա­վե­նե­րի, Սու­ի­թին­բեն­քի, Շաֆ­ֆե­րի, Տոր­մի­սի խմ­բեր­գե­րի մշա­կում­ներ. «Մեր ան­սամբ­լը Սո­նա Հով­հան­նիս­յա­նի ղե­կա­վա­րած «Հո­վեր» պե­տա­կան կա­մե­րա­յին  երգ­չախմ­բից է, 11 ար­տիստ»: Հե­տաքրք­րու­թյա­նը՝ ինչ­պե՞ս պա­տա­հեց, որ «Հո­վեր» երգ­չախմ­բի ար­տիստ Նա­րի­նե Ոս­կան­յա­նին վս­տահ­վեց ղե­կա­վա­րել այս ան­սամբ­լը, մեր զրու­ցա­կի­ցը նախ ասաց, թե լայն լսա­րա­նի մոտ տպա­վո­րու­թյուն չս­տեղծ­վի, թե «Լե»-ն առանձ­նա­ցել է «Հո­վե­րից», հե­տո ման­րա­մաս­նեց. «Կոն­սեր­վա­տո­րի­ա­յում ու­սա­նել եմ պրո­ֆե­սոր Սո­նա Հով­հան­նիս­յա­նի դա­սա­րա­նում, 11 տա­րի «Հո­վե­րում» եմ: Ու­սա­նո­ղա­կան տա­րի­նե­րին ղե­կա­վա­րել եմ Cantus վո­կալ ան­սամբ­լը, 2010-ից՝ Տեր­տեր­յա­նի ան­վան ար­վես­տի դպ­րո­ցի ման­կա­կան երգ­չա­խում­բը, շուրջ երեք տա­րի էլ ղե­կա­վա­րում եմ Չե­խո­վի դպ­րո­ցի  արա­կան երգ­չա­խում­բը, որ պատ­կա­նում է  ԿԳ նա­խա­րա­րու­թյան մշա­կույ­թի կենտ­րո­նին…»: Ռեպ­լի­կին՝ ձեր բախ­տը բե­րել է, որ հան­դի­պել եք Սո­նա Հով­հան­նիս­յա­նին, Նա­րի­նե Ոս­կան­յա­նը պա­տաս­խա­նեց. «Մի­ան­շա­նակ այդ­պես է: Բախտս բե­րել է, որ հան­դի­պել եմ ոչ մի­այն Սո­նա Հով­հան­նիս­յան երաժշ­տին, այ­լեւ մար­դուն»:

Սո­նա Հով­հան­նիս­յա­նի դա­սա­րա­նում ու­սա­նած խմ­բա­վար­նե­րից առա­վել հայտ­նի են «Արա­հետ» եւ «Օվ­սան­նա» կա­նանց ան­սամբլ­նե­րի ղե­կա­վար­ներ Տատ­յա­նա Մի­նաս­յա­նի եւ Շա­հե Քեշ­իշ­յա­նի անուն­նե­րը: Մեր զրու­ցակ­ցից հե­տաքրքր­վե­ցինք՝ ճա­նաչ­ված խմ­բա­վա­րի դա­սա­րանն ավար­տած  մյուս երա­ժիշտ­նե­րի ճա­կա­տագ­րով: Նա­րի­նե Ոս­կան­յա­նը հա­վաս­տի­աց­րեց, որ բո­լորն էլ բուռն ստեղ­ծա­գոր­ծա­կան կյան­քով են ապ­րում, հիմ­նա­կա­նում ղե­կա­վա­րում են ման­կա­կան երգ­չախմ­բեր: «Ֆան­տաս­տի­կա­յի ժան­րից» մի հարց ուղ­ղե­ցինք մեր զրու­ցակ­ցին՝ հնա­րա­վո՞ր է մի օր «Լե»-ին տր­վի պե­տա­կան կար­գա­վի­ճակ: «Հար­ցը իս­կա­պես ֆան­տաս­տի­կա­յի ժան­րից է. նման բան մտ­քովս ան­գամ չի ան­ցել, «Լե»-ն «Հո­վե­րի» հետ մի ամ­բող­ջու­թյուն է»:

ՍԱՄ­ՎԵԼ ԴԱ­ՆԻ­ԵԼ­ՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

11.01.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031