Լրահոս
Օրվա լրահոսը

«Ներկայումս ինստիտուտի ներսում որևէ այլ «սուրճի ապարատ» չի աշխատում». Լիլիթ Արզումանյան

Հունվար 11,2019 23:30

Որոշ լրատվամիջոցներ տեղադրել են նյութեր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մասին․ այդ առիթով հարկ եմ համարում հայտարարել․

  • Այո, մեր կողմից միանգամայն օրենքի սահմաններում լուծարվել է ինստիտուտում երեք տարի առաջ տեղադրված «սուրճի ապարատների» մասին պայմանագիրը։ Համոզված եմ՝ պարտավորված չեմ նպաստելու նախորդ իշխանական պաշտոնյաների հովանավորյալների բիզնեսին։ Նաև ասեմ, որ ներկայումս ինստիտուտի ներսում որևէ այլ «սուրճի ապարատ» չի աշխատում։
  • Շնորհակալ եմ տեղադրված լուսանկարների համար, որոնք մեկ անգամ ևս ապացուցում են, որ բուհ-ը կարիք ունի հրատապ վերանորոգման։ Ի դեպ վերանորոգումը սկսվել է առայժմ նվիրատվություններով, որի համար մրցույթ չի հայտարարվում։
  • Անչափ ցավում եմ, որ երիտասարդ լրագրողը նոր Հայաստանի մասին պատկերացումն ընկալում է որպես զրպարտություն գրելու և կենսագրություն ջնջելու հնարավորություն։ Ի դեպ՝ բնականաբար ոչ հանուն Հայաստանի, այլ հանուն ընկերոջ շահի։

 

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի ժ/պ

Լիլիթ Արզումանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031