Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձել են թալանել Լոռու մարզի դատախազի տունը

Հունվար 11,2019 22:40

Այսօր փորձել են թալանել Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանի բնակարանը: Սակայն, գողության փորձ կատարող անձիք չեն կարողացել գործն ավարտին հասցնել. «Փորձել են թալանել, մտել են տուն, սակայն ոչինչ չեն կարողացել տանել:

Մուտքի  մոտ ոստիկանները բռնել են 4 անձի»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւ Խաչատրյանը:

Դատախազ Մարտիրոսյանը Վանաձորի նշված բնակարանում ապրում է վարձակալական հիմունքներով:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031