Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապաշտպանների բողոքը Սարի թաղի դեպքերով հարուցված քրեական գործով վարույթը կասեցնելու վերաբերյալ հասավ դատարան

Հունվար 11,2019 22:15

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր սկսեց 2016 թվականին Սարի Թաղում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ տուժած անձանց վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված թիվ 61205016 քրեական գործով վարույթը կասեցնելու հատուկ քննչական ծառայության որոշման և բողոքը մերժելու մասին ՀՀ գլխավոր դատախազության կողմից կայացված որոշումների դեմ բողոքի քննությունը: Բողոքը 2018թ. նոյեմբերի 17-ին դատարան է ներկայացրել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն:

Կազմակերպությունը դատարան ներկայացված բողոքում պնդել է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից չեն իրականացվել անհրաժեշտ և հնարավոր բոլոր քննչական և դատավարական գործողությունները: Մասնավորապես, վարույթն իրականացնող մարմնի կողմից իրականացվել են գործողություններ, որոնց արդյունքում պարզվել է ութ քաղաքացիական անձանց ինքնությունը, ովքեր խոչընդոտել են լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը, բռնություն են գործադրել նրանց նկատմամբ և կատարել են խուլիգանություն:

Կազմակերպությունն իր բողոքում պնդել է նաև, որ վարույթն իրականացնող մարմինը պատշաճ իրավական գնահատական չի տվել 2016թ. հուլիսի 29-ին Սարի Թաղում և Խորենացի փողոցում ոստիկանության ծառայողների կողմից օրենքով չնախատեսված կիրառված հատուկ միջոցների օրինականության, համաչափության և անհրաժեշտության հարցին:

Կազմակերպությունը պահանջում է վերացնել թիվ 61205016 քրեական գործի վարույթը կասեցնելու մասին հատուկ քննչական ծառայության 18.09.2018թ. և գլխավոր դատախազության 16.10.2018թ. որոշումները և վերսկսել թիվ 61205016 քրեական գործով վարույթը:

Հիշեցնենք, որ ըստ ՀՔԾ-ի, քրեական գործի վարույթը կասեցվել է «որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը հայտնի չլինելու» պատճառաբանությամբ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031