Պրոֆեսիոնալ կադրերը Քննչական կոմիտեից հեռանում են: Aravot.am-ի տեղեկություններով արդեն աշխատանքից ազատվել են մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ՝ տեղափոխվելով այլ աշխատանքի։ Մասնավորապես, գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից ազատվել է երկար տարիների քննչական եւ դատախազական աշխատանքի փորձ ունեցող Գագիկ Մարկոսյանը, որն աշխատանքի է անցել ԱԱԾ քննչական դեպարտամենտում՝ զբաղեցնելով դեպարտամենտի ղեկավարի տեղակալի պաշտոնը։
Իսկ Տավուշի մարզային քննչական վարչության արդեն նախկին պետ Արթուր Ավետիսյանը, որն աշխատանքից ազատվել էր 2018 թվականի վերջերին, բավական բարձր պատասխանատու պաշտոն է զբաղեցնելու առաջարկ է ստացել Երեւանի քաղաքապետարանից։
Նա ներկայումս Երեւանի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատարն է։ Մեր տեղեկություններով՝ քաղաքացիական քննչականում աշխատանքի են նշանակվում զինվորականի կադրերը կամ անփորձ երիտասարդներ։ Նորանշանակներից մի քանիսը դեռ չաշխատած՝ նշանակվելուց երկու շաբաթ անց «արժանացել են» մեդալների։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ