Վերաքննիչ քրեական դատարանում Մանվել Գրիգորյանի գործով նիստից հետո Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում դժգոհել էր ցուցարարներից: Դատարանից դուրս գալուց հետո ցուցարարները, տեսնելով Մկրտչյանին՝ նրան ասացին, որ իր փողի համար նման հանցագործի ո՞նց է պաշտպանում: Մկրտչյանը դիմեց ոստիկաններին՝ ասելով, որ ցուցարարներն իրեն խոչընդոտում են: Ոստիկանների ուղեկցությամբ պաշտպանը փորձեց անցնել ու նստել մեքենան: Ցուցարարները նրա հետեւից բղավում էին՝ «տուշոնկի փաստաբան, կիլկի» եւ այլն:
Ցուցարարները վիրավորվել էին, պնդում էին, որ պաշտպանը լրագրողների հետ զրույցում իրենց ասել է թափթփուկ, (մինչդեռ պաշտպանի խոսքում այլ ձեւակերպումներ կային): Ուստի կոչ էին անում, որ ողջ Էջմիածինը ոտքի կանգնի:
Հարցին՝ ձեզ ինչ-որ մեկը ուղղորդո՞ւմ է, աջակցո՞ւմ է՝ ցույցի նախաձեռնողներից Ջիվան Աբրահամյանը պատասխանեց. «Ես էլ կարող եմ ասել, որ ձեզ Հուլիոս Կեսարն է աջակցում, հերիք եղավ առանց հիմնավորումների բաներ անեն, մարդկանց էլ որակավորում տան: Մինչեւ դպրոցս հասել են՝ պրոֆեսիոնալ ակտիվիստ, էդ ի՞նչ որակավորումներ է, եթե ես ժողովրդի հետ եմ, պրոֆեսիոնալ ակտիվի՞ստ եմ: Մանվել Գրիգորյանի փաստաբանը մեզ որակավորում տալու իրավունք չունի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
21-րդ դարի պետութիւն կառուցող հայ հասարակութիւնն է: Ամենատարրական բանն անգամ չեն հասկացել, որ ամենածանր յանցագործութիւն կատարածն էլ իրաւունք ունի փաստաբան ունենալու եւ փաստաբանին չի կարելի պարսաւել դրա համար:
Դըմփ դըմփ հո՜ւ 🙂 դըմփ դըմփ հո՜ւ 🙂