«ՀՔԾ-ն Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել»,- «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինե Օհանջանյանը:
Հատուկ քննչական ծառայությունը Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել Երեւանի ընդհանուր իրավասության դատարան:
Նշենք, որ հունվարի 9-ին Քոչարյանի գործով դատախազը և քննիչը ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել նախագահող դատավորին: Ինքնաբացարկ համար հիմք է այն պարագան, որ դատավորը մարտի 1-ի առնչությամբ մեկ այլ մեղադրյալի գործով ինքնաբացարկ է հայտարարել՝ նշելով, որ իրենց ընտանիքներն ունեն բարեկամական կապեր: