Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում շարունակվում է Վ. Ս.-ի դատավարությունը: Նա մեղադրվում է այն բանում, որ 2018թ. փետրվարի 19-ին կամ 20-ին, հեռախոսազրույց ունենալով իր ընկեր, Տավուշի մարզում տեղակայված ՊՆ զորամասերից մեկի ժամկետային զինծառայող Արթուր Բունիաթյանի հետ՝ խոստացել է վերջինիս համար , նրա ծառայության վայր թմրամիջոց ուղարկել:
Ըստ մեղադրանքի՝ նա իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել 0.03 գրամ հաստատուն քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց եւ 2018թ. փետրվարի 24-ին տաքսու վարորդ, Տավուշի մարզի Տավուշի գյուղի բնակիչ Պավել Գյուրջինյանի հետ Երեւան քաղաքից ուղարկել է պաշտպանության նախարարության զորամաս, Ա. Բունիաթյանին հանձնելու համար: Վ. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Մեղադրանքը պաշտպանում է Լոռու կայազորի զինվորական դատախազությունը:
Սույն քրեական գործով դատական հաջորդ նիստը նշանակված է հունվարի 16-ին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ