Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյանի պաշտպանը շանտաժ ու սպառնալիք է որակում Արթուր Դավթյանի հայտարարությունը

Հունվար 11,2019 17:58

Գլխավոր դատախազն ասել է, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ մեղադրանքը լրացվելու է: Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանն այսօր լրագրողների հետ զրույցում շանտաժ ու սպառնալիք որակեց Արթուր Դավթյանի այդ հայտարարությունը. «Ես ենթադրում եմ, որ մեղադրանքը լրացվելու է սպառնալիքը, շանտաժը իրականացվում է ոչ թե նրա համար, որ իրականում լրացնելու ինչ-որ բաներ կան, այլ նրա համար, որ պաշտպանական կողմը այսպես ասած համեստ պահի իրեն, քանի որ յուրացման մասով մեղադրանքը կյանք չունի, չի ապրելու եւ հանրությանը պետք է ասել, որ տուշոնկա, զինվորի սնունդ, այդ բաները, որ մենք ասել ենք, բանից պարզվում է, չեն հիմնավորվում, հիմա պարզ է պետք է ասեն՝ գիտեք, ուրիշ բաներ էլ կա, գույքը, որ նա գնել էր աճուրդներով, հիմա կարող է մենք վիճարկենք այդ գործարքները»:

Հարցին՝ դուք ասել էիք, որ եթե Մանվել Գրիգորյանը լինի ազատության մեջ, կօգնի նախաքննությանը, հիմա նա ի՞նչ ձեւով է օգնում նախաքննությանը՝ Արսեն Մկրտչյանը պատասխանեց. «Նախաքննությունը չի ուզում ճշմարտությունը բացահայտի: Եթե ուզենար իրականությունը հանրությանը հասցներ, ինքն իր համար գիտի՝ իրականությունն այն է, որ Մանվել Գրիգորյանը ոչ մի բան չի յուրացրել ու եթե նախաքննությունը արդարադատության շահով հետաքրքրված լինի, ճշմարտությունը բացահայտելու, շատ արագ կանի հայտարարություն, որ Մանվել Գրիգորյանին առաջադրված առնվազն յուրացման մասով մեղադրանքը այլեւս նրա վրայից պետք է հանվի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031