Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ խոսում են, թե հալածվել են Մանվել Գրիգորյանից, նեղացել են, ես նեղացած մարդիկ չեմ տեսնում, սրանք հպարտ քաղաքացիներ են». Մանվել Գրիգորյան պաշտպան

Հունվար 11,2019 17:47

Ինչպես տեղեկացրել ենք, Վերաքննիչ քրեական դատարանում այսօր դատախազության բերած բողոքն էր քննվում առաջին ատյանի այն որոշման դեմ, որով 25 մլն դրամ գրավի դիմաց գեներալ Մանվել Գրիգորյանն ազատ էր արձակվել:  Դատարանի մոտ ցուցարարները դժգոհում էին,որ եթե հանկարծ Մանվել Գրիգորյանը չկալանավորվի, անհնազանդության ալիք կբարձրացնեն, որովհետեւ նա վտանգ է ներկայացնում հանրության համար:

Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում հարցին՝ իսկ Մանվել Գրիգորյանը վտանգ տեսնո՞ւմ է ժողովրդի կողմից՝ բնակվելով իր առանձնատանը՝ պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ Մանվել Գրիգորյանը հայ ժողովրդի կողմից վտանգ տեսնում է: Իրական պատրիոտ հայերի, ում համար Մանվել Գրիգորյանը հող է ազատագրել, ում համար սխրանքներ է գործել, այդ ժողովրդից նա վտանգ չի կարող տեսնել»: Դիտարկմանը, որ նա 20 տարի նաեւ ահաբեկել է այդ ժողովրդին՝ Արսեն Մկրտչյանն արձագանքեց. «Երբ ասում են ահաբեկել է, կրկնենք, էլի՝ ո՞ւմ կոնկրետ, եթե կա ահաբեկված որեւէ մեկը, ինչո՞ւ չի տալիս հաղորդում»:

Տեղեկություններ կան, որ մեղադրանքը լրացվելու է այդ մասով, որովհետեւ հաղորդումներ տրվել են՝ պաշտպանն ասաց, որ մեղադրանքը չի լրացվել. «Եթե կդառնան հաղորդումներ հանցագործության մասին, օրինակ, կա 91 թվականի վաղեմության մի դեպք, դատախազությունը ցուցարարների հետ ակտիվորեն քննարկում է, համակարծիք են լինում, փողոցից մատ են բարձրացնում, ներքեւ են իջեցնում՝ այս տիպի արդարադատություն է գնում,..չգիտեմ, մենք ստիպված ենք ենթարկվել քրեադատավարական օրենսգրքին, երբ կլինի մեղադրանք՝ կխոսենք դրա մասին: Իսկ հիմա, երբ խոսում են, թե հալածվել են, նեղացել են, ես նեղացած մարդիկ չեմ տեսնում, ճիշտն ասած, սրանք հպարտ քաղաքացիներ են, նեղացած չեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031