Լրահոս
Օրվա լրահոսը

«Սիրիայի իշխանությունը «կանաչ լույս» է վառում հայերի վերադարձի համար». Ռուբեն Սաֆրաստյան

Հունվար 11,2019 17:29

«Նկատվում է հայերի վերադարձ Սիրիա»,-«Արմենպրես» լրատվական գործակալությունում ԶԼՄ-ների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց թուրքագետ, արեւելագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Նա շեշտեց՝ օրերս տեղեկատվություն տարածվեց, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասածը պատրաստվում է վերականգնել ԻՊ-ի կողմից ավերված Դեր Զորի հայկական եկեղեցին. «Դա ցույց է տալիս, որ Սիրիայի իշխանությունները շահագրգռված են հայերի վերադարձով, «կանաչ լույս» են վառում նրանց համար: Իհարկե, բոլոր հայերը չեն վերադառնա, բայց, օրինակ, Լիբանանում հաստատված հայերի մեծ մասը, կարծում եմ, կվերադառնա Սիրիա: Գործընթացը սկսված է»:

Ինչ վերաբերում է սիրիական հակամարտության հանգուցալուծմանը, փորձագետը համոզմունք հայտնեց, որ այս տարում զարգացումներ են սպասվում. «Սիրիայում Թուրքիայի դերը կթուլանա, որը պայմանավորված կլինի Թուրքիա-ԱՄՆ առեւտրային, այդ թվում՝ զենքի ձեռքբերման շուրջ հարաբերություններով: Մյուս կողմից, լուծում կգտնի նաեւ սիրիայի քրդական հարցը: Արդեն նշմարվում է, որ քրդերը կստանան բավականին մեծ ինքնավարություն՝ Սիրիայի կազմում, մինչդեռ Սիրիայի սահմանադրությունը նախկինում ինքնավարություն չէր ճանաչում»:

Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ քրդերի եւ Սիրիայի իշխանությունների միջեւ ներկա բանակցությունները, չի բացառվում, որ հենց այս տարի հանգեցնեն քրդական ինքնավարության ստեղծմանը. «Այն տարածքները, որտեղ ավելի շատ արաբներ են ապրում, այլ ոչ թե քրդեր, կվերադարձվեն Սիրիայի իշխանություններին: Այդպիսով, քրդերի վերահսկողության ներքո գտնվող տարածքների թիվը կկրճատվի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031