Լրահոս
Օրվա լրահոսը

«Նազիկն ո՞վ է, որ ախրանայով է ման գալիս». Ցուցարարները վրդովված են՝ 045 համարով մեքենաներով մարդիկ, ինչ Մանվել Գրիգորյանն ազատ է, նորից ի հայտ են եկել

Հունվար 11,2019 17:16

Վերաքննիչ քրեական դատարանում ներկայումս քննարկվում է դատախազության բերած բողոքը առաջին ատյանի այն որոշման դեմ, որով 25 մլն դրամ գրավի դիմաց գեներալ Մանվել Գրիգորյանն ազատ էր արձակվել:

Դատարանի մոտ ցուցարարները Մանվել Գրիգորյանի կալանավորումն են պահանջում:

Ցույցի նախաձեռնողներից մեկը՝ Ջիվան Աբրահամյանը վստահեցնում է, որ Մանվել Գրիգորյանը հանրության համար վտանգավոր է ու վտանգ է ներկայացնում նաեւ մեր պետականության համար: Լրագրողները փոխանցեցին Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հորդորը, որ մի մտահոգվեք, Մանվել Գրիգորյանի կլանն այլեւս Էջմիածնում չկա ու անցյալը հետ չի գա՝ Ջիվան Աբրահամյանն արձագանքեց. «Դիանա Գասպարյանին այստեղ տեսնո՞ւմ եք, չկա չէ՞, այստեղ ոչ մի քաղաքական պրոցես չկա, այստեղ Էջմիածնի քաղաքացիներն են: Այստեղ պայքար է արդարադատության համար, ով ինչ հորդորի՝ էջմիածինցին շատ բան է տեսել: Միգուցե Դիանա Գասպարյանն իրապես չի ճանաչել Մանվել Գրիգորյանին կամ այլ պատկերացումների մեջ է: Աչքակապոցիով չենք կարող սահմանափակվել»:

Ջիվան Աբրահամյանը վրդովված էր. «Նազիկն ո՞վ ա, որ ախրանայով է ման գալիս, մեր քաղաքում 045-ով համարով արդեն մարդիկ վախենում էին քշել, բայց հիմա, որ Մանվելն ազատության մեջ է, նրանք նորից ի հայտ են եկել: Երբ որ մենք ասում ենք` վտանգ է նա ներկայացնում, վտանգը դա է: Մեր քաղաքացին վերջապես արթնացել է, դուք ստիպում եք, որ այդ քաղաքացին ոչ օրինական մեթոդով նրանց դեմ պայքարի: Մենք օրինական մեթոդով ենք պայքարում ու թույլ չենք տա,որ ինչ-որ մարդկանց կազմակերպելով՝ մեր ազգի մեջ գզվռտոց լինի»:

Ըստ Ջիվան Աբրահամյանի, «հեղափոխություն է եղել ու հեղափոխությունը հենց Մանվել Գրիգորյանի ու իր կերակրամանից օգտվողների դեմ է եղել: Ամենավտանգավոր մարդկանցից մեկը Մանվել Գրիգորյանն է, ունի շատ զենքեր ու կարող է խնդիրներ առաջացնել ինչպես մեր պետականության, Էջմիածնի բնակիչների, այնպես էլ մյուսների համար: Նա հնարավոր է դիվերսիա կազմակերպի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    կարո՞ղ էք հաճիք յիշեցնել որ այս կինը պատերազմի ժամանակ գերի է ինկած թուրքերի ձեռքը…

    հաւանաբար բան չփոխէ այդ ամբոխին համար, սակայն աւելորդ տեղեկութիւն մը չէ, մնացեալ հայերուն համար

    մերսի

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031