Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հարցականի տակ ենք դնում ԵՊՀ վարկանիշը. խայտառակ փաստեր ունենք». ՊՎԾ պետ

Հունվար 11,2019 16:44

«Վստահեցնում եմ` խայտառակ փաստեր ունենք, որոնք իրավապահները կներկայացնեն իրենց գործունեության արդյունքում»,-«Արմենպրես» լրատվական գործակալությունում ԶԼՄ-ների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Պետական վերահսկողական ծառայության կողմից ԵՊՀ-ում հայտնաբերված չարաշահումներին, ասաց ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը:

«Խոսում են ԵՊՀ-ի վարկանիշի մասին: Մենք հարցականի տակ ենք դնում այն եւ թույլ չենք տա, որ այսուհետեւ որեւէ լումա անօրինական կերպով բուհից խլվի: Մարդիկ իրենք են իրենց գործունեությամբ ԵՊՀ վարկանիշի վրա ազդել: Ուսանողները շատ լավ հասկանում են, թե ինչի մասին է խոսքը»,-նշեց Դավիթ Սանասարյանը:

Նա պնդեց, որ ԵՊՀ ռեկտորի հետ առճակատում չունի. «Վստահեցնում եմ, որ ԵՊՀ-ի գործը դատարան է գնալու»:

Հիշեցնենք, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն էլ իր հերթին է դատարան դիմելու՝ իր բարի համբավն արատավորելու համար: «Թող դիմի, մենք պատրաստ ենք»,-վստահեցրեց Դավիթ Սանասարյանը:Ապա նաեւ ակնարկեց, որ ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղում եւ պանսիոնատներում ուսումնասիրություններ չեն արել՝ ժամանակի սղության պատճառով:

Չարաշահումների առնչությամբ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի կարծիքը՝ այստեղ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031