Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ռեժիմի նախկին մնացորդները Մանվել Գրիգորյանի պես հանցագործին ազատ թողնեն, կտեսնեն անհնազանդությունը որն է». Ցուցարարները սպառնում են

Հունվար 11,2019 16:40

«Մանվել, տուշոնկա». Այս վանկարկումների ներքո այս պահին Վերաքննիչ քրեական դատարանի մոտ ցուցարարները Մանվել Գրիգորյանի կալանավորումն են պահանջում:

Դատարանում ներկայումս քննարկվում է դատախազության բերած բողոքը առաջին ատյանի այն որոշման դեմ, որով 25 մլն դրամ գրավի դիմաց Մանվել Գրիգորյանն ազատ էր արձակվել:

Ցույցի մասնակիցները, մասնավորապես, նախաձեռնողներից Ջիվան Աբրահամյանը սպառնում է՝ «եթե ռեժիմի նախկին մնացորդները հանկարծ այնպիսի որոշում կայացնեն, որ Մանվել Գրիգորյանի պես հանցագործին ազատ թողնեն, այդ ժամանակ կտեսնեն անհնազանդության ալիքը որն է: Կոչ ենք անում քառօրյային մասնակցած բոլորին, բանակով մտահոգներին, ովքեր տեսել են, թե Մանվել Գրիգորյանն ու իր կլանը ինչ տիպի է թալանել այդ բանակը՝ փամփուշտները, զենքերը, տուշոնկեքը, թող միանան մեր բողոքին: Թող գան այստեղ կանգնեն ու պահանջեն»:

Դիտարկմանը, որ պաշտպանական կողմն ասում է, որ Մանվել Գրիգորյանը առողջական այնպիսի խնդիրներ ունի, որոնք անհամատեղելի են կալանքի հետ՝ Ջիվան Աբրահամյանը պատասխանեց. «Միգուցե եւ առողջական պրոբլեմներ ունի, բայց մեր ամբողջ բանտերում մարդիկ են, որոնք լուրջ առողջական խնդիրեր ունեն ու դա հիմք չի հանդիսանում այդ մարդկանց ազատ արձակելու: Կա ավելի լուրջ խնդիր՝ հանրության համար վտանգավոր մարդուն թող հիվանդանոց պառկեցնեն՝ ոստիկանության հսկողության տակ: Հանրության համար վտանգավոր մարդուն ազատության մեջ թողնել, ինչ է առողջական խնդիրնե՞ր ունի, էսքան ժամանակ, որ ժողովրդին թալանում էր, առողջական խնդիրներ չունե՞ր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031