Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե փաստեր ներկայացվեն, հրաժարական կտամ». Սանասարյանը՝ Աղաջանովի ծնողների բաց նամակի մասին

Հունվար 11,2019 16:21

ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հերքում է տեղեկությունները, թե իր մամուլի խոսնակ Զարուհի Մեժլումյանը ճնշումներ է գործադրել ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանի ներման հարցին դրական եզրակացության տրման գործընթացի վրա:

Հիշեցնենք, որ Ենոքյանը դատապարտվել էր 22 տարի առաջ՝ մեղավոր ճանաչվելով Իոսիֆ Աղաջանովի սպանության համար: Նրա հայրը երեկ Զարուհի Մեժլումյանին առնչվող բաց նամակ էր հղել՝ մատնանշելով, որ նրա մտադրությունը կողակցին տուն վերադարձնելն է՝ արդարության շղարշի ներքո:

«Զարուհի Մեժլումյանը ՊՎԾ-ում աշխատանքային ժամերին  վայրկյան անգամ որևէ այլ հարցով չի զբաղվել, նա կատարել է միայն իր պարտականությունները»,-վստահեցրեց Դավիթ Սանասարյանը, ապա նշեց, որ հպարտ է իր խոսնակի աշխատանքով. «Նա իր աշխատանքը բարձր որակով է կատարում, եւ դա մտնում է միայն Պետական վերահսկողական ծառայության գործառույթների մեջ»:

Ապա Սանասարյանն ակնարկեց. «Ես գիտեմ՝ ինչ «մանիպուլյատորներ» են փորձում սա անել: Երբ Զարուհի Մեժլումյանն աշխատանքի էր ընդունվում ՊՎԾ-ում, ասում էր, որ նման հարձակումներ են հնարավոր»:

Ինչ վերաբերում է տեղեկություններին, թե Դավիթ Սանասարյանն անձամբ ճնշել է ՀՀ արդարադատության նախարարությանը, որպեսզի Ենոքյանին ներում շնորհելու հարցում դրական եզրակացություն տրվի, պաշտոնյան վստահեցրեց. «Սա սուտ է: Ես որևէ պաշտոնյայի չեմ հրահանգել այս կամ այն դիրքորոշում հայտնել: Եթե փաստեր ներկայացվեն, ես հրաժարական կտամ եւ այլևս քաղաքականությամբ չեմ զբաղվի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031