Եվրոպայի խորհրդի Նախարարների խորհուրդն ընդունել է անդամ պետությունների կողմից կառույցի գլխավոր քարտուղարի 4 թեկնածություն:
Առաջադրված թեկնածուներն են Բելգիայի պաշտպանության նախարար Դիդիե Ռեյնդերսը, Լիտվայի խորհրդարանի անդամ Անդրիուս Կուբիլիուսը, Հունաստանի խորհրդարանի անդամ Դորա Բակոյանիսը, Խորվաթիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը:
Նախարարների խորհուրդն առանձին հարցազրույցներ կունենա բոլոր 4 թեկնածուների հետ 2019թ. մարտին, որի արդյունքում կհաստատվի վերջնական ցուցակը և այն կփոխանցվի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին:
քարտուղարի ընտրությունը տեղի կունենա 2019թ. հունիսին, իսկ նրա մանդատը կսկսվի 2019թ. հոկտեմբերի 1-ից:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ