Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Մարկոսյան. «Հնդիկներին պետք է ուղղորդել գյուղոլորտում աշխատելու»

Հունվար 11,2019 15:31

Հայաստան աշխատելու նպատակով մեծ թվով հնդիկներ են այցելում: Որոշ խմբերի մոտ սա դժգոհություն է առաջացնում, թե էժան աշխատուժ են, կգրավեն տեղացիների աշխատաշուկան, ժողովրդագրական խնդիր կառաջանա, խառը ամուսնություններ կլինեն եւ այլն: Անգամ կարծիքներ կան, թե «հայու գենն է» վտանգվում:

«Բլից ինֆո» ակումբում այսօր ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանն անդրադարձավ այս խնդիրներին: Մարկոսյանն ասաց, որ եթե 80-ական թվականներին ծնելիությունը բարձր է եղել, ապա 90-ականներին 40%-ով նվազել է. «Հիմա մենք ունենալու ենք աշխատաշուկա մտնող ավելի քիչ երիտասարդներ: Եվ եթե մենք խոսում ենք, որ պետք է ունենանք առաջանցիկ տեմպերով տնտեսական աճ, հարց է առաջանում՝ այդ ոլորտում ով պետք է աշխատի: Եվ եթե ՏՏ ոլորտը գերակա է, ապա հնդիկ բարձրակարգ մասնագետները կարող են ներգրավվել, իսկ ցածրակարգ աշխատուժը կարող է կիրառելի լինել գյուղատնտեսական ոլորտում, որովհետեւ գյուղական բնակավայրերում այսօր կա աշխատուժի պակաս»:

Մարկոսյանն այն կարծիքին է, որ եթե սեզոնին հնդիկներին ուղղորդեն գյուղոլորտ, նրանք կգնան կաշխատեն. «Որովհետեւ բավական լավ վարձատրում են»:

Մանրամասն՝ տեսանյութում

Արտակ Մարկոսյանի խոսքերով՝ պետք է կանոնակարգվի հնդիկների ներհոսքը, որպեսզի նրանք ստվերային աշխատող չլինեն, բոլորի համար հավասար պայմաններ լինեն: Ինչ վերաբերում է քիչ վարձատրությանը, Մարկոսյանը գտնում է՝ եթե հնդիկի համար 60 հազար դրամը բավարար է եւ ցանկանում է աշխատել, իսկ տեղացին այդ գումարով չի աշխատում, ի՞նչ խնդիր կա, թող հնդիկը կատարի:

Արդյոք էժան աշխատուժը չի՞ նպաստի, որպեսզի հայ գործատուները վարձատրության շեմը նվազեցնեն, հարցին ի պատասխան Մարկոսյանն ասաց. «Հնդկաստանից, Պակիստանից ժամանած աշխատուժը կարող է մրցակցության մեջ մտնել տեղի աշխատուժի հետ: Մի որոշ ժամանակ կարող է խնդիրներ առաջանան, բայց շուկան հետագայում կկարգավորի:

Մանրամասն՝ տեսանյութում

Ժողովրդագրագետը վստահեցրեց՝ հայուհիների ու հնդիկների ամուսնությունը ժողովրդագրությանը չի սպառնում: «Հայու գենի» պահպանմամբ մտահոգվածների դժգոհություններին էլ ի պատասխան Մարկոսյանն ասաց. «Երբ կինն է ամուսնանում օտարազգի տղամարդու հետ, մայրն ավելի լավ է պահպանում լեզուն ու մշակույթը, ու փոխանցում երեխաներին»:

Մանրամասն՝ տեսանյութում

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031