Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ «մարդասպանություն» է տեղի ունեցել, մենակ դրանից հետո բարեհաճել են գալ ավտոմաքսատուն. Տիգրան Հովհաննիսյան

Հունվար 11,2019 15:21

Ավտոներկրողներն այսօր Բրազիլիայի հրապարակում բողոքի ցույց են անցկացնում՝  բողոքելով մեքենաների ներմուծման մաքսազերծման կարգից, մաքսատուրքերի չափերի փոփոխություններից:

Ներկրողները դժգոհում են, որ նույն ավտոմեքենաների մաքսազերծման համար նախորդ տարի ավելի քիչ էին տուրքերի չափերը, քան այս  տարի:

Ավտոներկրողներից Ավետիսյանը դժգոհեց, որ անցած տարվա գործող դրույքաչափերով իր պատվիրած  մեքենան իրեն է հասել այս տարի ու ստիպված է  այս տարվա  դրույքաչափերով մաքսազերծել.  «Ինչի համար 300 դոլար ավել փող տամ, ճշտել եմ, նոր եմ բերել մեքենան»:

Ավելի ուշ բողոքի ակցիայի  մասնակիցները  մոտեցան Պետական եկամուտների կոմիտեի շենքին ու շարունակեցին իրենց ցույցն այնտեղ:  Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանի խոսքով՝ Դավիթ Անանյանին ՊԵԿ նախագահ նշանակելուց հետո մաքսազերծման հավելավճար է ավելացել. «Եթե անձն ԱՄՆ-ից ներկրում է մեքենա, ուրեմն հավելավճար պետք է տա ճանապարհային ծախս: Ավտոմեքենան Ճապոնիայից բերում ես, 1000 դոլար հավելավճար ես տալիս… ՊԵԿ-ը մեզ բերեց, գցեց ծուղակը, հայտարարեց, որ բոլոր նվիրատվությունները դիտարկվում են որպես ապօրինություն: Մեզ դրդում են ապօրինությունների, հետո էլ գալիս, տուգանում են…  ՊԵԿ նախագահը ֆինանսների նախարարության հետ ունի հասարակական խորհուրդ, մեր քննադատությունների համար մեզ հանել է այդ խորհրդից, եթե ինքն անձնավորում է, ապա մենք պահանջում ենք՝ վազելով գնում ես ֆինանսների նախարարություն, քո ագռավների՝ տեղակալների  հետ այս հարցը լուծում ես, համաներում ես տալիս, զրոյացրեք, էժանացրեք, նիստ հրավիրեք, գանք ձեզ խելք սովորեցնենք»:

Հովհաննիսյանի խոսքով, նախկինում 2003թ.-ի մեքենաների համար կիրառվում էր 2002թ.-ի մեքենայի հսկիչ գինը, բայց հիմա  նույն մեքենան ավելի թանկ ես մաքսազերծում: Ավտոներկրողները բողոքում են նաեւ մաքսատան հերթերից.  «6 ամիս է՝ ՊԵԿ-ի ղեկավարությանն ասում ենք՝ մարդասպանություն կարա լինի ավտոմաքսատանը, ասում ենք՝ մաքսատունը թող բացվի, հերթեր են կուտակվում: Երեկ մարդասպանություն է տեղի ունեցել, մենակ դրանից հետո բարեհաճել են գալ ավտոմաքսատուն: Խայտառակել են, ամեն ինչ թանկացրել են, շարունակում են անգրագետ քաղաքականությունը: Ինչո՞ւ է Դավիթ Անանյանը տուգանում մեզ Նոր տարուց 2 շաբաթ առաջ: Մեզ խոսք են տվել կազմակերպել հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ: Ես ստացա լուր, որ գալիս են հանդիպման օրվա ու ժամի հետ կապված ինֆորմացիա տալու: Եթե սա չի լինելու, մենք ավտոերթ ենք անելու, որ հանդիպենք Փաշինյանի հետ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031