Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հանրությունից ստացած վստահության ռեսուրսը, եթե չսկսվի կյանքը փոխելուն ուղղված մեծածավալ աշխատանք, կարող է շատ արագ սպառվել-փոշիանալ. «Ազգ»

Հունվար 11,2019 12:44

Վերջին քսան օրը, հայերիս ամանորյա կենացաբանության ընդմեջեն, հնարավորություն ունեցանք հետեւելու համարյա բոլոր իրադարձություններին, եւ կարելի է ասել, հունվարի 14-ին կայանալիք նոր գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանին ընդառաջ` կատարյալ մշուշոտ պատկեր արձանագրեցինք շատուշատ առումներով: ԶԼՄ-ները զբաղված են երկրորդական թեմաներից դարի հարց սարքելով, հասարակության միտքը զբաղեցվում է հնդիկներին Հայաստան այցելելու ավելի մեղմ ռեժիմ տրամադրելու կառավարության որոշման շուրջ կրքեր բորբոքելով, Կարագանդայի դեպքի ժամանակ հայերի դերակատարության շուրջ աղմուկով, զինակոչիկների ավտոբուսի հետ կապված իրոք անթույլատրելի խուլիգանական արարքի շուրջ զարգացումներով եւ այլն: Ի դեպ, առաջին պլան են մղվում այդ դեպքերի վերաբերյալ ծայրահեղացված մոտեցումները, մինչդեռ հավասարակշռող առարկություններն ինչ-որ չերեւացող են` ոչ թե Երեւանը հնդիկներով լցնելու հեռանկարի դեմ պիտի բողոքել, այլ տեղական աշխատաշուկան օրենսդրորեն կամ որոշումներով պաշտպանելու հարց բարձրացել, կամ` բանակում, իրոք, այնպես փոխել վիճակը, որ անգամ կրիմինալը նրա հետ հաշվի նստի, կամ` ԱԳՆ աշխատանքը հայկական համայնքների հետ այն աստիճանի ակտիվ ու սերտ դարձնել, որ համայնքներում զգան` իրենք ուրիշ պետությունում ի վերջո Հայաստանն են ներկայացնում, անգամ եթե Հայաստանի քաղաքացի չեն, եւ իրենց արարքները տեղավորեն այդ հայեցակետում:

Մինչդեռ նոր իշխանության ձեւավորումից հետո երկրի առաջ կանգնած առաջնահերթ խնդիրների մոտակա լուծումներն այնքան էլ չէին նշմարվում: Իհարկե, եթե դա արեւմտյան հայտնի տեխնոլոգիաների ակամա կամ մտածված կիրառումն է` ապա շատ կարճ ժամանակ ուժ կունենա, քանի որ պրոբլեմները ելել- խեղդում են մեզ` աղբախեղդ Երեւան, Մահվան երթուղայիններ, աղքատության անթույլատրելի աստիճան, տնտեսության առաջնահերթ, անհետաձգելի վերբեռնման անհրաժեշտություն, եւ երկար չենք կարող հասարակությանը հեռու պահել այդ խնդիրների վերաբերյալ մտորելուց, բողոքելուց եւ ելքեր որոնելուց: Խոսքն այն հայտնի տեխնոլոգիայի մասին է, որ հասարակությանը խնդիրների շուրջ մտորելուց հեռացնելու ամենապարզ միջոցը ժողովրդի ուշադրության շեղումն է քաղաքական եւ տնտեսական կարեւոր իրադարձություններից եւ որոշումներից՝ լրատվական դաշտը հեղեղելով աննշան նորություններով: Այսպիսով, քաղաքացիները հնարավորություն չեն ունենում տեղեկություն ստանալ առկա մարտահրավերների իրական նկարագրի մասին ( Արցախի հարց, տնտեսական հեռանկար, սոցիալական խնդիրների լուծում), որ իրենց անելիքն իմանան: Ինքներդ մտածեք`մեր լրահոսը հագեցած է շոու բիզնեսի, սեքսի, սպանությունների եւ ավտովթարների, միստիկ երեւույթների, զանազան «բառադի» բաների մասին նորություններով, որոնք սրում են մարդու զանազան բնազդերը, հեռու պահում իր իրավունքների իմացությունից ու դրա համար իրոք գլուխ ջարդելուց:

Այն դեպքում, երբ նոր իշխանության` նույն հանրությունից ստացած վստահության ռեսուրսը, եթե մոտակայում չսկսվի կյանքը փոխելուն ուղղված մեծածավալ աշխատանք, կարող է շատ արագ սպառվել-փոշիանալ, որը Հայաստանի այս հանգրվանի համար բնավ ցանկալի չէ, քանի որ նախկին իշխանությանը տուն ուղարկելուց հետո նոր իշխանությունը, հանրության հետ միասին, ժամանակի բավական կորուստ է ունեցել:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031