Իջեւանում գործող մանկապարտեզների աշխատակիցներից ահազանգեր ենք ստացել, որ այս տարվա սկզբից քաղաքապետարանը պարտադրում է աշխատել մեկ ժամ ավելի, իսկ հավելյալ վարձատրության չի առաջարկում։
«Մեր աշխատաժամերը ավելացրել են՝ առանց աշխատավարձի բարձրացման։ Օրինակ՝ Դիլիջանի մանկապարտեզներում աշխատում են ժամը 08:30-17։30-ը, բայց վարձատրվում են 78 000-80 000 դրամ։ Իջեւանում մինչեւ հիմա աշխատել ենք ժամը 08։30-16։30-ը, իսկ հիմա՝ ժամը 08:30-17:30-ն են դարձրել։ Ստանում ենք 55 հազար դրամ։ Մեկը ես՝ աշխատում եմ կրտսեր խմբում՝ որպես դայակ։ Պետք է երեք տարեկանից սկսած ինքնուրույն երեխաներ ընդունեն, բայց 2.5 տարեկանից ընդունում են, որ լրիվ պամպերս հագնող երեխեք են, բայց ես վարձատրվում եմ մյուս խմբերի պես»,
«Մեր գործընկերներից գնացել են քաղաքապետարան։ Քաղաքապետի քույրը, որը մանկապարտեզների հետ է աշխատում, շատ կոպիտ պատասխանել է՝ գնացեք, ես ժամանակ չունեմ ձեզ ընդունելու, սպիտակ թղթերը դրված են, ով չի ուզում աշխատել, թող դիմում գրի, դուրս գա։ Քաղաքապետն էլ ասել է՝ հենց էդպես էլ լինելու է, բյուջե չունեմ, ով ուզում է, թող գնա աշխատի, ով չի ուզում, թող դուրս գա։ Բա էդպիսի բա՞ն են անում։ Էստեղ մարդիկ կան, երկարամյա ստաժ ունեն, նման աշխատողներին կարելի՞ է այդպես պատասխանել եւ ուղարկել տուն», «Մենք որոշել էինք, որ այսօր գործադուլ անենք, ոչ մի երեխա չընդունենք, բայց չստացվեց։ Չգիտեմ՝ վաղվա դրությամբ ինչ կանենք»,
«Այս քանի տարի է՝ աշխատավարձի բարձրացում չենք տեսնում։ Քանի ահազանգում ենք՝ ասում են՝ բյուջե չունենք, չենք կարող։ Բայց անընդհատ ընդունում են մարդիկ կես դրույքով՝ 27 հազար, 35 հազար դրամ աշխատավարձով, ու ասում են՝ բյուջե չունենք։ Ընդունում են սոցաշխատող, հոգեբան, ռուսերենի մասնագետ, պարուսույց, նկարչություն, բայց որ ասեմ՝ այդ մարդիկ զբաղվում են իրենց աշխատանքով, ոչ։ Մեզ նման չեն չարչարվում։ Մենք խմբերի աշխատողներ ենք, կոնկրետ դաստիարակ եւ դայակներ ենք։ Եվ մենք պահանջում ենք՝ հերիք է, ինչքա՞ն է մեր ինքնասիրությունը վիրավորվելու, ուզում ենք, որ այդ հարցը քննարկման դրվի, հաշվի առնեն մեր չարչարանքը։ Ամեն խմբում 30 երեխա կա։ Նախկինում՝ ավելի շատ են եղել»։
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում