Լրահոս
Օրվա լրահոսը

«Կգա ժամանակը՝ ես շատ-շատ բան ունեմ ասելու եւ պատմելու». Արմեն Գեւորգյան

Հունվար 11,2019 12:06

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով բողոքի քննություն էր, բողոքարկվում է նրա խափանման միջոցի հարցը: Հիշեցնենք, որ նրան մեղադրանք էր առաջադրվել փողերի լվացման հետ կապված:

Արմեն Գեւորգյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ գործի հանգամանքների հետ կապված մանրամասները իր փաստաբանները կներկայացնեն. «Ես ներկայացված մեղադրանքները որեւիցե մեկը չեմ ընդունում եւ համարում եմ անհիմն: Ձեզ ամենայն բարիք, լավ տրամադրություն»,-մաղթեց Գեւորգյանն ու փորձեց հեռանալ:

Նա վերջում միայն հավելեց. «Կգա ժամանակը՝ ես շատ-շատ բան ունեմ ասելու եւ պատմելու, բայց հիմա դրա ժամանակը չէ»:

Իսկ Գեւորգյանի փաստաբանն ասաց. «Առաջին ատյանի դատարանը երկու մեղադրանքով՝ սահմանադրական կարգի տապալում եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքներով հաստատել է, որ հիմնավոր կասկած առկա չէ, այսինքն, Արմեն Գեւորգյանը առնչություն չունի իրեն վերագրվող հանցագործությունների հետ: Ինչ վերաբերում է փողերի լվացմանը, թեեւ հաստատել է հիմնավոր կասկածի առկայությյունը, սակայն նշել է, որ կալանավորման հիմքերը առկա չեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031