Շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց եւ կանանց առաջնություններում որոշվում են ոչ միայն չեմպիոնները, այլեւ դրանց արդյունքով կազմավորվում են տվյալ տարվա ազգային հավաքականները, որոնցում ընդգրկվում են 5-ական շախմատիստներ:
ՀՇՖ կանոնադրությամբ, որը հաստատվել է 2018 թվականի հոկտեմբերի 8-ին, որոշվել է ազգային հավաքականները կազմավորելու կարգը: Ըստ այդմ.
3 շախմատիստներ հավաքականի հիմնական կազմը համալրում են 2018 թվականի հունվարի 1-ի եւ դեկտեմբերի 1-ի միջազգային վարկանիշերի միջին ցուցանիշներով:
1 շախմատիստ՝ 2019 թվականի Հայաստանի բարձրագույն խմբի մրցաշարի լավագույն արդյունքով:
1 շախմատիստ՝ մարզիչների առաջարկով:
Լեւոն Արոնյանը, Հրանտ Մելքումյանը, Գաբրիել Սարգսյանը, Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը իրենց միջին վարկանիշով մրցակցությունից դուրս են: Հետեւաբար, Հայաստանի առաջնություններում մեր մյուս լավագույնները պայքարում են մնացած տեղերը լրացնելու իրավունքի համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ