Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զուտ քաղաքական շահի տեսանկյունից ավելի ձեռնտու կլինի, եթե ԲՀԿ-ն ու «Լուսավորը», այսպես ասած, կռվեն միմյանց հետ «ընդդիմության տիտղոսի» համար՝ «ես եմ ընդդիմությունը, չէ՝ ես եմ ընդդիմությունը» տրամաբանությամբ. «Ժամանակ»

Հունվար 11,2019 11:41

«Լուսավոր Հայաստան»-ի համար քաղաքական իմաստով ավելի նախընտրելի է, որ «Իմ քայլը» քվեարկում է ԲՀԿ թեկնածուի օգտին, որովհետև «Լուսավոր Հայաստան»-ի թեկնածուի օգտին քվեարկելու դեպքում կասկածից վեր է այն, որ լինելու էր տեղեկատվական ալիք, որն առաջացնողները փորձելու էին ԼՀ-ին տրված փոխնախագահի քվոտան դիտարկել որպես քաղաքական պայմանավորվածության փաստ և, ըստ այդմ, փաստարկ, որ «Լուսավոր Հայաստանը» չի կարող լինել ընդդիմություն:

Դա անշուշտ չի նշանակում, որ հիմա նույնը կարող է ասել և առավել ևս նույնը պետք է ասի ԼՀ-ն՝ հայտարարելով, որ ԲՀԿ-ին տալն է վկայում ԲՀԿ ընդդիմություն չլինելը: Իրականում, Հայաստանում նոր քաղաքական իրողությունների պայմաններում ընդդիմության դիրքում հայտնված ուժերի համար այստեղ դիսկուրսի որակական աճ խթանելն է, ինչի համար հույժ կարևոր է հանրությանը դուրս բերել «կեղծ ու անկեղծ» ընդդիմությունների դիլեմաներից և քաղաքական գնահատականի չափորոշիչ դարձնել քաղաքական ուժի դիրքորոշումների և առաջարկների բովանդակությունն ու դրանում հանրային հասկանալի, համոզիչ շահի առկայությունը:

Այդ տեսանկյունից նոր խորհրդարանի առանցքային ինտրիգներից մեկը հենց դա է՝ կհաջողվի՞ ընդդիմության դիրքում հայտնված երկու ուժերին փոխել ընդդիմության գործունեության որակական շրջանակներն ու նշաձողերը, թե՞, այդուհանդերձ, հանրությունն ավելի շատ ականատես է լինելու, թե ինչպես են ԲՀԿ-ն և «Լուսավոր Հայաստանը», միմյանցից առաջ ընկնելով, հավաստիացնելու, որ հենց իրենք են իսկական ընդդիմությունը, մյուսին անընդհատ ստիպելով արդարանալ, համոզել, հավաստիացնել, «երդվել», որ ընդդիմություն են: Ընդ որում՝ այդ իրավիճակը ծուղակ կլինի ավելի շուտ «Լուսավոր Հայաստան»-ի, քան համակարգային հին խաղի կանոններում բավականաչափ թրծված և փորձառու ԲՀԿ-ին: Որովհետև, եթե խաղի կանոնները և ընդդիմության գնահատման նշաձողերը մնացին հին կանոններին բնորոշ տրամաբանության մեջ, այստեղ հաղթողի հիմնական հավակնորդը լինելու է «Բարգավաճ Հայաստանը»:

Միաժամանակ, շատ կարևոր է, թե հատկապես ո՞ր մշակույթին, խաղի ո՞ր կանոններին բնորոշ մարտավարությանը տոն կտա իշխող բացարձակ մեծամասնությունը՝ հնի՞ն բնորոշ ոճին, թե՞ նոր որակին: Առերևույթ թվում է, որ զուտ քաղաքական շահի տեսանկյունից ավելի ձեռնտու կլինի, եթե ԲՀԿ-ն ու «Լուսավորը», այսպես ասած, կռվեն միմյանց հետ «ընդդիմության տիտղոսի» համար՝ «ես եմ ընդդիմությունը, չէ՝ ես եմ ընդդիմությունը» տրամաբանությամբ: Հեռանկարի առումով, սակայն, այդ իրավիճակն առաջինը հարվածելու է «Իմ քայլ»-ին, քանի որ թավշյա հեղափոխության արդյունավետության խնդիրը լայն իմաստով կախված է նաև այն հանգամանքից, թե ինչպիսի փոփոխություն է արձանագրվելու ոչ միայն իշխանության որակներում, այլ նաև ընդդիմության:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031