Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքում մահափորձ է իրականացվել «Բատիկվիշչինա» կուսակցության շրջանային խորհրդի պատգամավոր 34-ամյա Վադիմ Միրզոյանի դեմ: Պատգամավորի բազմաթիվ կոտրվածքներ է ստացել և գլխի լուրջ վնասվածք:
Նշվում է, որ հունվարի 9-ին մի խումբ անհայտ անձիք Միրզոյանի դեմքին գազ են փչել, որից հետո նրան սկսել են ծեծի ենթարկել մետաղական խողովակներով, ինչի հետևանքով նա տեղափոխվել է հիվանդանոց:
Բժիշկները կատարվածի մասին տեղեկացրել են ոստիկանությանը, որտեղ քրեական գործ է հարուցվել մի խումբ անձանց կողմից իրականացված խուլիգանության, նախապես ծրագրված կանխամտածված սպանության փորձի հոդվածներով: Այդ հոդվածներով նախատեսվում է 2-5 տարվա ազատազրկում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ