Լրահոս
Օրվա լրահոսը

Վիրուսից երեխաներին զերծ պահելու և այն չտարածելու համար ավելի ճիշտ չէ՞, որ գոնե 10 օրով երկարացվեն ձմեռային արձակուրդները դպրոցներում և մանկապարտեզներում. «Իրատես»

Հունվար 11,2019 10:16

Մեր ուսումնասիրությունները փաստեցին, որ մայրաքաղաքի մանկական հիվանդանոցներում իսկապես նոր հիվանդ ընդունելու լուրջ խնդիր կա, իսկ ավելի ճիշտ է ասել` տեղ չկա։ Բժշկական կենտրոններում շատ է վերին շնչուղիների վիրուսային հիվանդությամբ երեխաների քանակը։ Ճիշտ է, հեռախոսազրույցում առողջապահության նախարարության ՀՎԿԱԿ վարակիչ հիվանդությունների, համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը չհամաձայնեց «տեղ չկա» մեր ձևակերպման հետ, բայց միևնույն ժամանակ ասաց. «Այո, մանկական հիվանդանոցները այս պահին աշխատում են գերծանրաբեռնված, սակայն դա նոր բան չէ։ Յուրաքանչյուր տարի սեզոնայնությամբ պայմանավորված նկատվում է վերին շնչուղիների վիրուսի ծավալների աճ։ Ըստ ծանրաբեռնվածության հիվանդանոցները ներկայացնում են լրացուցիչ մահճակալի պահանջարկ, որն էլ բավարարվում է։ Այս պահին այդ վիրուսի խոցելի խմբի մոտ 96 %-ը երեխաներն են»։

Եվ այսպես վիրուսային գրիպը իր «ճանկերը» սրել է երեխաների վրա և կարծես թե նահանջելու մտադրություն չունի։ «Դեռևս հիվանդության անկման մասին խոսք լինել չի կարող, պայմանավորված սեզոնայնությամբ»,- հեռախոսազրույցում ասաց Լիանա Թորոսյանը։

Եթե խոցելի խումբը երեխաներն են, և եթե վիրուսի նահանջի մասին խոսելը դեռ շուտ է, ապա վիրուսից երեխաներին զերծ պահելու և այն չտարածելու համար ավելի ճիշտ չէ՞, որ գոնե 10 օրով երկարացվեն ձմեռային արձակուրդները դպրոցներում և մանկապարտեզներում՝ հանուն երեխաների առողջության պահպանման։ Ի՞նչ են մտածում այս ուղղությամբ առողջապահության պատասխանատուները։ «Չենք կարծում, որ դրա անհրաժեշտությունը կա, քանի որ հիվանդությունն առկա է 0-1 տարեկան երեխաների շրջանում»,- պարզաբանեց առողջապահության նախարարության ՀՎԿԱԿ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետը։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031