Ըստ անգլիական լրատվամիջոցների, Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելը «Էվերթոնի» համար հեշտ չի լինելու ֆինանսական առումներով: Բանն այն է, որ հայ ֆուտբոլիստի աշխատավարձը «Արսենալում» շաբաթական 180 հազար եվրո է, իսկ «Եվերթոնում» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներն են Սիգուրդսոնը եւ Շնայդերլինը, որոնք ստանում են 120 հազար եվրո: Այդուհանդերձ, Մարկո Սիլվան «Գուիսոն Պարկում» ցանկանում է տեսնել Սիգուրդսոն-Մխիթարյան կիսպաշտպանական զույգին:
Միեւնույն ժամանակ «Արսենալի» պաշտոնական կայքը մեջբերել է գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի ասուլիսում արած հայտարարությունը, թե Հենրիխ Մխիթարյանն սկսել է մարզվել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ