«Համաձայն չեմ, որ միայն ուժային կառույցներով է պայմանավորված «սուպարվարչապետությունը»: Դրա հետ կապված փոփոխություններ կլինեն, բայց ոչ շատ կտրուկ եւ արագ»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով հարցին, թե նոր կառավարությունն արդյոք քայլեր ձեռնարկելո՞ւ է, որպեսզի Սահմանադրությամբ ամրագրված այսպես կոչված «սուպերվարչապետական համակարգը», որին ենթակա են ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը, փոփոխվի, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:
«Պետք չէ սպասել, որ նոր ԱԺ-ի առաջին նիստում քայլեր կձեռնարկվեն, բայց կա քաղաքական որոշում, որ «սուպերվարչապետության» համակարգի(որը ժամանակին քննադատել է Նիկոլ Փաշինյանը եւ անվանել Սերժ Սարգսյանի հագով կարված.-խմբ.) լիազորությունները փոխվեն»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ