ԱԺ ԲՀԿ խմբակցության նորընտիր պատգամավոր Արման Աբովյանը երեկ եղել է Կարագանդայում՝ տեղի հայ համայնքի հետ կապված վիճակը գնահատելու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արման Աբովյանը: Հիշեցնենք, որ օրերս Ղազախստանում հայերի մասնակցությամբ միջադեպ էր գրանցվել. մեկ զոհ կա:
«Ազգամիջյան բախում չկա, բայց կային պետություններ եւ ուժեր, որոնք ցանկանում էին միջամտել: Անուններ չեմ տա»,-հայտնեց Արման Աբովյանը: Նրա խոսքով՝ Ղազախստանի իշխանությունները լուրջ են տրամադրված, որպեսզի ազգամիջյան բախումներ չլինեն:
Արման Աբովյանի փոխանցմամբ՝ հանդիպել է Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչների եւ ղեկավարի, տեղի ակտիվ քաղաքացիների հետ. «Որեւէ հակահայկական տրամադրություն չկա: Հայ համայնքի համար այս պահին վտանգ չկա, այն պաշտպանված է Ղազախստանի իշխանության կողմից»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ