Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ ոճայիններն սկսել են նախապատրաստվել մրցաշրջան 2019-ին

Հունվար 10,2019 22:00

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականները հունվարի 7-ից ընդհանուր ֆիզպատրաստության համատեղ ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում:

Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը (նկարում) Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ հրավիրել է Հայաստանի առաջնության հաղթողներին ու մրցանակակիրներին, ինչպես նաեւ իրենց լավագույն կողմերով դրսեւորած, սակայն մեդալի չարժանացած եւս մի քանի ըմբիշի: «Հավաքին չեն մասնակցում Վալոդյա Ֆրանգուլյանը, որը դեռ շարունակում է ապաքինել ուսի վնասվածքը, ինչպես նաեւ Գեորգի Կետոեւն ու Լեւան Բերիանիձեն, որոնք մոտ օրերս Հնդկաստանի իրենց ակումբներում մասնակցելու են այդ երկրի ակումբային առաջնությանը»,-հավելեց մարզիչը:

Հավաքականը Ծաղկաձորում կմնա մինչեւ հունվարի 20-ը, որից հետո հավաքը կշարունակի «Օլիմպավանում», իսկ առաջին պաշտոնական մեկնարկը կլինի Իրանում,  փետրվարի 6-ին՝ «Թախտիի գավաթում»:

Իսկ երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը տեղեկացրեց, որ իրենց պաշտոնական առաջին մրցաշարը լինելու է փետրվարի 23-24-ին կայանալիք Հայաստանի առաջնությունը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031