Բաքուն և Բրյուսելը մինչև ընթացիկ տարվա հունվարի վերջ մի շարք բանակցություններ կանցկացնեն Ադրբեջանի և ԵՄ-ի միջև ռազմավարական գործընկերության նոր համաձայնագրի շուրջ: Այս մասին հայտարարել է Բաքվում ԵՄ ներկայացուցչության քաղաքականության և մամուլի բաժնի ղեկավար Դենիս Դանիլիդիսը:
«Բանակցությունները կներառեն Ադրբեջանի և ԵՄ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին նոր պայմանագրի բոլոր երեք բլոկները և կանցկացվեն մինչև հունվարի վերջ՝ Բաքվում և Բրյուսելում հանդիպումների և տեսակոնֆերանսների ձևաչափով»,- ասել է Դանիլիդիսը «Ինտերֆաքս-Ադրբեջանին»:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ավելի վաղ հայտարարել էր, որ նոր համաձայնագիրը կլինի ռազմավարական փաստաթուղթ՝ հիմնված ընդհանուր շահերի և իրավահավասար գործընկերության վրա: Ընդ որում, նրա խոսքով, այդ համաձայնագիրն անհրաժեշտ է ոչ միայն Ադրբեջանին, այլև ԵՄ անդամ-երկրներին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ