Տիգրան Մուկուչյանին չի մտահոգում փաստը, որը նոր ԱԺ-ում հիմնականում երիտասարդ պատգամավորներ են։ Մանդատների հանձնման արարողության ժամանակ նա այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ վերոնշյալն իր` որպես քաղաքացու կարծիքն է, այլ ոչ թե ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահինը, որովհետև ԿԸՀ-ն ապաքաղաքական կառույց է։
«Արդյոք նոր խորհրդարանը ձեր երազանքների խորհրդարանն է» հարցին էլ նա այսպես պատասխանեց. «Սա քաղաքացիների քվեների արդյունքում կազմավորված խորհրդարան է։ Չեմ մեկնաբանի, քանի որ իմ պատասխանը որակվելու է որպես քաղաքական գնահատական։ Որպես քաղաքացի` ունեմ իմ գնահատականը, բայց այն թող մնա ինձ»։
Լուիզա ՍՈւՔԻԱՍՅԱՆ