«Հայաստանն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված են այն բոլոր իրավական ընթացակարգերը, որոնք հնարավորություն են տալիս այլ պետությունների քաղաքացիներին մուտք գործել Հայաստան, ժամանակավոր կեցության կարգավիճակ ձեռքբերել, ՀՀ տարածքում աշխատանքի իրավունք ստանալ, այդ իրավունքները նաեւ ՀՀ օրենսդրությամբ են կարգավորված: Ես գտնում եմ, որ ՀՀ իրավապահ մարմինները գտնվում են համապատասխան բարձրության վրա, որ անհրաժեշտ վտանգի պահին, եթե ՀՀ մուտք գործեն այնպիսի անձինք, որոնք վտանգ կսպառնան Հայաստանի հանրապետությանը, իրավասու մարմինները կիրականացնեն իրենց գործառույթները, այդպիսի մարդկանց մուտքը Հայաստան արգելելու համար»,- ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը՝ անդրադառնալով հնդիկների՝ Հայաստան գալու դեմ սկսված նախաձեռնությանը:
Ինչ վերաբերում է հնդիկների՝ ՀՀ մուտք գործելու դեմ սկսված ստորագրահավաքին՝ Նորայր Նորիկյանն ասաց. «Ովքեր են գալիս Հայաստան, երբ են գալիս, ինչքան են գալիս, գալիս են, մնում են, թե չեն մնում, գիտե՞ք ինչ կա, Հայաստանը քաղաքակիրթ պետություն է, այդ ընտանիքին ինտեգրվելու հայտ ներկայացրած պետություն է, եւ ամեն ինչ արվում է, որ Հայաստանը բաց լինի քաղաքակիրթ աշխարհի համար, կարծում եմ՝ անհեթեթ է, որ ստորագրություններ հավաքենք այլ ազգությունների ներկայացուցիչներին Հայաստանի տարածքից վտարելու կամ մուտքը ՀՀ տարածք արգելելու համար:
Սա խոսում է մի երկրի ժողովուրդ, որի ազգաբնակչության 2/3-րդը գտնվում է տարբեր երկրներում՝ այդ թվում Հնդկաստանում, ու իրականացնում են տարբեր տեսակի աշխատանքներ: Անթույլատրելի վարքագիծ է իրականացվում, հորդորում եմ դադարեցնել այդ մարդկանց գործունեությունը: Կլինեն հնդիկ, թե այլ ազգի ներկայացուցիչ, եթե նրանք ՀՀ տարածք են մուտք գործել օրինական ճանապարհով, ձեռք են բերել կեցության կարգավիճակ, ստացել են աշխատանքի իրավունք, գործատուների հետ կնքել են նորմալ աշխատանքային պայմանագիր եւ աշխատում են, որեւէ մեկը չի կարող արգելել նրանց Հայաստանի տարածքում օրինական գործունեություն ծավալել: Այն, ինչ իրականացվում է նաեւ մեր ազգային արժեհամակարգին ոչ հարիր ձեռագիր է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Վաշխառուն շատ հետաքրքիր սկզբունք ունի, եթե քեզ ուզում է վնաս հասցնել, նա սկզբից քեզ սադրում է գոնե շատ փոքր չափով նման վնաս դո՛ւ հասցնես ուրիշին եւ անկախ քո արած վնասի չափի, վաշխառուն իրեն իրավունք է վերապահում արդեն շատ մեծ չափով քեզ նույն վնասը հասցնել, իսկ եթե դո՛ւ սկզբունքայնություն ցուցաբերես ու սադրանքին չենթարկվես, վաշխառուն նույնիսկ եթե հնարավորութուն էլ ունենա,նա քեզ վնաս չի տա, նման բան նկատել եմ տարածված հոգեկան խանգարում ունեցողների մոտ, երբ քեզ սկզբից մի փոքր ձրի լավություն են անում, դու էլ քաղաքավարությունից դրդված ընդունում ես էդ լավությունը, խանգարում ունեցողի մոտ ինչ որ բան է չխկում ու նա հանգիստ սրտով իրա լավության հարյուրապատիկն է քեզնից պահանջում ու պարտադրում, դրա համար էլ համոզված եմ, որ վաշխառուն հոգեկան խանգարում ունեցող մեկն է ու դրանցից լավություն վերցնել չի կարելի, եթե նույնիսկ մեր հայկական օրենքները դա անքաղաքավարություն համարեն: Այսքան երկար գրեցի նրա համար, որ ասեմ, հեղափոխության գրավականը եղել է մասնակիցների ՔԱՆԱԿԸ, դրա համար անկախ ազգից լինի հնդիկ թե պարսիկ, մեր դեմ քաղաքական վաշխառուն հանելու է հնդիկների թե պարսիկների ՔԱՆԱԿ, Թումանյանի Խոսող ձուկը կփրկի, ո՞ւմ ենք հենց նենց լավություն արել, միգուցե հիշի ու գա մեզ փրկի: